Տպել
20.05.2022
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ երկու երկրները բարձր մակարդակի հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են թե' ավանդույթի եւ թե' ներկա իրողությունների վրա:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում առանձնակի կարեւորություն ունի միջխորհրդարանական համագործակցությունը, որին որակական նոր մակարդակ են հաղորդում փոխայցերը:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, կարեւորելով հայ-իրանական հարաբերությունների բազմադարյա պատմությունը, նշել է, որ դրանք պետք է զարգացնել, այդ թվում` միջխորհրդարանական հարթակներում:

Դեսպանն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջեւ համագործակցության անհրաժեշտությունը:

ԱԺ փոխնախագահը դեսպանի խնդրանքով մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ` ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները:

Խորհրդարանի փոխխոսնակը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը:

Կողմերն անդրադարձել են նաեւ «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման կարեւորությանը:
 


20.05.2022
Կայացել է ԱՊՀ ՄԽՎ տնտեսական եւ ֆինանսների հարցերով մշտական հանձնաժողովի նիստը
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահել է կառույցում մեր երկրի պատվիրակության անդամ Ալեքսեյ Սանդիկովը: Օրակարգում ընդգրկված 18 հարցերը Հարկային օրենսգրքին, թվային տեխնոլոգիաներին վերաբերող մոդելային օրենքների նախագծեր են եղել, որ...

20.05.2022
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ամերիկահայ բժիշկ-սրտաբան, Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Սալբի Ագարակյանի հետ
Անգնահատելի է մարդու առողջությունը: Դուք մարդկանց նոր կյանք եք տալիս. ասել է  ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն ամերիկահայ բժիշկ-սրտաբան, Հայկական միջազգային բժ...

20.05.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությանը
Մայիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդած առանձնազրույցում ՀՀ ԱԺ նախագահը եւ Լիտվայի նախագահը քննարկել են համագործակցության համատեղ օրակարգի...