National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.10.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
20.05.2022
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ամերիկահայ բժիշկ-սրտաբան, Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Սալբի Ագարակյանի հետ
1 / 4

Անգնահատելի է մարդու առողջությունը: Դուք մարդկանց նոր կյանք եք տալիս. ասել է  ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն ամերիկահայ բժիշկ-սրտաբան, Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Սալբի Ագարակյանի հետ մայիսի 20-ին խորհրդարանում կայացած հանդիպմանը:

ԱԺ պատգամավորը երախտագիտություն է հայտնել Սալբի Ագարակյանին` Իրաքի եւ Հայաստանի` ծագումով եզդի քաղաքացիներին, հատկապես` երեխաներին բուժելու, նրանց լսողությունը վերականգնելու համար:

Նշվել է, որ բարեգործական ծրագրերի շրջանակում համագործակցությունը շարունակական է: «Պատրաստակամ եմ միասին աշխատել եւ օգտակար լինել հիվանդ երեխաներին»,- ասել է Ռուստամ Բաքոյանը:

Շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովում հյուրընկալվելու համար` ամերիկահայ բժիշկ-սրտաբանը տեղեկացրել է, որ այս տարվա ընթացքում կվիրահատվի 16 երեխա:

Նա նշել է նաեւ, որ լսողական իմպլանտները եվրոպական երկրներում բավականին թանկ են: Վիրահատությունները կատարվում են Կառավարության, Առողջապահության նախարարության, Էրեբունի հիվանդանոցի եւ Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի աջակցությամբ:

Սալբի Ագարակյանը շեշտադրել է համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը: Նա կարեւորել է 21-րդ դարի զարգացած բժշկական տեխնոլոգիաների ներդրումը մեր երկրի առողջապահական համակարգում:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ոլորտին առնչվող այլ հարցեր:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS