National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.5.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
19.05.2022
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը
1 / 2

«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» եւ ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումներով կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաեւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության, իրացման, հափշտակության, շորթման, մաքսանենգության, դրանց գործածմանը մղելու, ներգրավելու, գործածմանը նպաստելու եւ դրանց ապօրինի կիրառության այլ դեպքերում: Օրենսդրական փաթեթն ԱԺ մայիսի 19-ի արտահերթ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծերի փաթեթին տվել է դրական եզրակացություն:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ Կառավարության հեղինակած «Ավիացիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի՝ օրինագծի ընդունումը պայմանավորված է օրենքի մի շարք դրույթներ միջազգային համաձայնագրերին եւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության չափորոշիչներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Հստակեցվում են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ավիացիոն գործունեության նորմատիվ կանոնակարգման գործընթացում օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման լիազորությունները: Կկարգավորվեն ցածր դասի օդանավ շահագործողների կողմից թռիչքային հարթակների կառուցման եւ դրանց հետագա շահագործման հետ կապված հարաբերությունները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը տեղեկացրել է, որ օրինագիծը քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել գլխադասային հանձնաժողովում:

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններով էլ գործադիրն առաջարկում է սահմանել քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ այժմ ծառայողների վերապատրաստումն ու կատարողականի գնահատումն իրականացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն, սակայն հաստիքակազմի ստվար հատվածը ոչ թե քրեակատարողական համակարգում քաղաքացիական ծառայողներ են, այլ քրեակատարողական ծառայողներ: Այս ծառայությունն ունի որոշակի առաձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնվեն կատարողականի գնահատման դեպքում: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նախատեսվում է փոխել վերապատրաստումների կարգը՝ հիմքում ունենալով առանձնահատկությունների հաշվառմամբ իրականացված անհատական կարիքների գնահատումը եւ քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների ու հմտությունների զարգացման անհրաժեշտության դեպքում ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ պարբերական վերապատրաստման կառուցակարգը: Անցումային ժամանակահատվածի համար սահմանված անցումային դրույթով վերապատրաստման կարգը սահմանվելու է ոլորտը համակարգող արդարադատության նախարարի հրամանով:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Ալխաս Ղազարյանը:

Քննարկված հարցերն ընդունվել են առաջին ընթերցմամբ: Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


19.05.2022
Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարի եւ Հարավային Կովկասում Մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդականի հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մայիսի 19-ին հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի եւ Հարավային Կովկասում Մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովի հետ: Թա...

19.05.2022
Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ Հանուն առողջ միջավայրի խորհրդարանականների ցանցի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը մայիսի 19-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ Հանուն առողջ միջավայրի խորհրդարանականների ցանցի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ եւ մեկնաբանություններ ներկայացրել: «Հարգելի՛ գործընկերներ, շրջակա միջավայրի եւ մարդու իրավունքների փոխկապակցվածության խնդ...

19.05.2022
Freedom House-ի հետ համագործակցությունը շատ կարեւոր է Հայաստանի համար. Սարգիս Խանդանյան
Freedom House-ի հետ համագործակցությունը շատ կարեւոր է Հայաստանի համար: Վերջին տարիներին նկատելի է կազմակերպության աճող դերը թե՛ Հայաստանում եւ թե՛ տարածաշրջանում. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվ...

19.05.2022
Հայաստանի ԱԺ նախագահն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը
Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ, Միջխորհրդարանական միության շրջանակում գործող Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կարեւորվել է հայ-իտալական փոխգործակցության առա...

19.05.2022
ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը կհամալրի քրեական արդարադատության շղթայի բարեփոխումների ամբողջական փաթեթը
2021 թ. խորհրդարանն ընդունել է Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերը, որոնք ուժի մեջ կմտնեն 2022 թ. հուլիսի 1-ից: Երրորդ կարեւոր նախագիծը ՀՀ քրեակատարողական օրենսգիրքն է, որը կհամալրի  քրեական արդարադատության շղթայի բարեփոխումների ամբողջական փաթեթը` ապահովելով որակական նոր շեմ: Մայիսի 19...

19.05.2022
Վերանայվում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների նախաձեռնման հիմքերը, ուսումնասիրության ժամկետը եւ գույքի բռնագանձման հնարավորությունները
Ապօրինի ծագում ունեցող գույքը հայտնաբերելու եւ այն օրինականության դաշտ վերադարձնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին գումարված Ազգային ժողո...

19.05.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակությանը
Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած՝ Սենատի մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է այն հանգամանքը, որ լրատվամիջոցների խնդիրներով մտահոգ չեխ գործընկերներն են այսօր Հայաս...

19.05.2022
Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am