Համայնքների զարգացման ծրագրերն առավել իրատեսական եւ առարկայական դարձնելու նպատակով Կառարավությունն փոփոխություններ է առաջարկում «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում:
Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում:
Օրենսդրական փաթեթի ընդունումը թույլ կտա համայնքներին տարեկան բյուջեի նախագծի կազմման ժամանակ առաջնորդվել արդեն իսկ կազմված ՄԺԾԾ-ով` առաջիկա տարվա համար հաստատված հաշվարկներով եւ հիմնավորումներով:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով` նախկինում համայնքներն ունեցել են փոքրաթիվ բնակչություն` փոքր բյուջեով, ինչը նպատակահարմար չէր դարձնում այդ համայնքների համար միջնաժամկետ ծախսային ծրագրեր ունենալը:
Ըստ զեկուցողի` այժմ խոշորացված համայնքներն ունեն հարաբերականորեն մեծ բյուջեներ եւ ծրագրային պլանավորում: Կառավարությունը նախատեսում է, որ մյուս տարվանից համայնքները կունենան 2023-2025 թթ. համար միջնաժամկետ ծախսային ծրագրեր:
Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել են նաեւ «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրում Կառավարության առաջարկած փոփոխությունները: Կարգավորումները մանրամասնել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը: Շրջակա միջավայրի նախարարությանը կվերապահվի լիազորություն` բնապահպանական աղետների ժամանակ հաստատելու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման ուղեցույցները:
Նախագիծը լիագումար նիստերի դահլիճում կքննարկվի 24-ժամյա ռեժիմով:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացության են արժանացել Կառավարության հեղինակած ««Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:
Հետաձգվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հեղինակած «ՀՀ սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին տրամադրվող արտոնությունների եւ օժանդակության մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակի բացակայության պատճառով հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...