National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.07.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
18.05.2022
Հաշվեքննիչ պալատը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացրել է 9 առաջարկ
1 / 10

Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրերն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման  հիմնադրամի  եւ Ասիական բանկի կողմից 2015 թ. ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակում: «Ծրագրի ժամկետը սահմանվել է մինչեւ 2021 թ. մայիս ամիսը, իսկ 2018 թ. փոփոխությամբ այն երկարաձգվել է մինչեւ 2024 թ.մայիսի 31-ը»,- այս մասին ասել է ՀՀ հաշվեքննիչ պալատի հինգերորդ վարչության պետ Ժորա Մարգարյանը մայիսի 18-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ:

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրով նախատեսվել է 377 դպրոցների շենքերի սեյսմիկ կայունության բարձրացում, սեյսմիկ աղետների պատրաստվածության եւ արձագանքման կարողությունների հզորացում, սեյսմիկ աղետների եւ ռիսկերի կառավարման եւ նվազացման օժանդակություն, համակարգերի բարելավում:

2016 թ. հավանություն է տրվել ծրագրին: Առաջին փուլով իրականացվել են 8 դպրոցի վերակառուցման  աշխատանքներ: 2018 թ. Կառավարության որոշմամբ դպրոցների թիվը հասել է 435-ի: Առաջին եւ երկրորդ փուլով կառուցվող դպրոցների թիվը 46 է:

ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից հաշվեքննության են ենթակվել դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրերի շրջանակում 2017-2019 թթ. պետական բյուջեով իրականացված շենքերի շինարարության եւ նախագծահետազոտական ծախսերը:

Հաշվեքննիչ պալատի ներկայացուցչի խոսքով՝ պայմանագրերով սահմանված նախագծային աշխատանքներն անհրաժեշտ ժամկետներում չեն կատարվել:

«Ոչ մի նախագծի կազմ չի համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահաջներին, սակայն պայմանագրային գումարների նվազեցումներ չեն կատարվել: Որոշ դեպքերում կատարողականում  հաշվառված ծավալները գերազանցում են փաստաթղթերում նշվածներին»,-ասել է Ժորա Մարգարյանը:

Հաշվեքննիչ պալատը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացրել է 9 առաջարկ, որով հնարավորություն կընձեռվի մշակել եւ հաստատել միջոցառումների ծրագիր:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ ներկայացված եզրակացությունները համակարգային խնդիրների ուղղությամբ մտածելու առիթ են տալիս:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ Հաշվեքննիչ պալատի ուղարկած առաջարկությունները նախարարությունը մանրակրկիտ կուսումնասիրի: Նա նշել է, որ Հիմնադրամն աշխատում է երկու փասթաթղթային հենքի վրա՝ ազգային օրենսդրության եւ Հիմնադրամի միջազգային պարտավորությունների շրջանակում:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը նշել է, որ բոլոր դիտարկումների վերաբերյալ ներկայացվել են մանրամասն պարզաբանումներ: Նա ընդգծել է, որ 2019 թ. հետո կատարվել են անհրաժեշտ փոփոխություններ. նախագծող կազմակերպությունները նախագծերի հետ միասին ներկայացնում են նաեւ նախահաշիվները:  «Հիմնադրամի կողմից ներկայացված նախահաշիվներն անցել են բոլոր ազգային փորձաքննությունները: Միջազգային փորձաքննության եւ փորձագետների ուշադրության կենտրոնում են ոչ միայն նախագծման աշխատանքները, այլ նաեւ շինարարության ընթացքն ամբողջությամբ»,- նշել է Արթուր Սողոմոնյանը: Նա տեղեկացրել է, որ Հաշվեքննիչ պալատի դիտարկումները հիմք կտան կատարելու անհրաժեշտ քայլեր՝ եղած ռիսկերը հնարավորինս չեզոքացնելու համար:


01.07.2022
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 6-ին` ժամը 11:00-ին,  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգ...

01.07.2022
ԱԺ նախագահի հայտարարությունները Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներ առաջադրելու մասին
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի եւ 213-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166...

01.07.2022
Պատգամավորները կողմ են քվեարկել Իշխան Սաղաթելյանին՝ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու եւ Վահե Հակոբյանի՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումների նախագծերին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին՝ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու, ինչպես նաեւ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ: Որոշման նախագծին կողմ ...

01.07.2022
Քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը
Ազգային ժողովի հուլիսի 1-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը: Հիմնական...

01.07.2022
Քննարկվել է Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու հարցը
Ազգային ժողովը հուլիսի 1-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել՝ օրակարգում ունենալով 2 հարց: Քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ...

01.07.2022
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կգումարեն
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի հուլիսի 4-ին` ժամը 12:00-ին, 414 դահլիճում: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ ժամը 15:00-ին, 214 սրահում: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS