Տպել
18.05.2022
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Առեւտրաարդյունաբերական պալատները կտրամադրեն արտահանման եւ ներմուծման հավաստագրեր. ՀՀ էկոնոմիկայի նախարար
1 / 2

Առաջարկվող կարգավորումներով Կառավարության սահմանած կարգով ԱՏԱ Կառնետ հավաստագրեր կտրամադրեն  ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատները: Ներկայումս համապատասխան օրենքով նման իրավասություն նախատեսված չէ, մինչդեռ միջազգային պրակտիկայում այդ հավաստագրերի տրամադրման եւ դրանց հետ կապված տեխնիկական մասի կարգավորման գործառույթները վերապահված են առեւտրաարդյունաբերական պալատներին:

««Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրինագծով առաջարկվում է ապահովել 1990 թ. հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի դրույթների իրագործմանն ուղղված աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը եւ համակարգումը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ԱՏԱ Կառնետ հավաստագրերը հնարավորություն են տալիս առանց մաքսային վճարների ժամանակավոր արտահանել եւ ներմուծել արվեստի նմուշները, երաժշտական գործիքները:

Որոշակի հարցեր ճշգրտելու նպատակով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Հովիկ Աղազարյանն առաջարկել է օրինագծի քննարկումը հետաձգել:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները նախագծին տվել են դրական եզրակացություն: