Տպել
18.05.2022
Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տնտեսական հարցերը
1 / 5

Մայիսի 18-ին Ազգային ժողովում կայացել է աշխատաժողով` նվիրված Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում տեղ գտած տնտեսական հարցերի քննարկմանը: Աշխատաժողովը կայացել է ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայաստանի Ազգային ժողովի համար` Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարանների հետ համագործակցությամբ:

Հունաստանի խորհրդարանի կողմից ծրագրի ղեկավար Էլենի Կանելոպոլուն բացման խոսքում կարեւորել է փորձի փոխանակման արդյունավետությունը երեք խորհրդարանների համար էլ:

Հայաստանում Հունաստանի դեսպանության տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների վարչության ղեկավար Ալեքսանդրա Րուվան անդրադարձել է ՀԸԳՀ ուժի մեջ մտնելու արդյունքում ՀՀ-ԵՄ միջեւ առեւտրաշրջանառության ծավալների մեծացմանը:

Եվրոպացի փորձագետները ներկայացրել են ԵՄ հրահանգները` ուղղված առեւտրային զեղչերի կանոնակարգմանը, հունական եւ իտալական փորձը` ապրանքների եւ ծառայությունների շուկայի կարգավորման ոլորտում: Մասնագետները ներկայացրել են նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների կողմից առեւտրային զեղչերի կանոնակարգմանն ուղղված օրինագծերի վերաբերյալ իրենց ուսումնասիրության արդյունքները, որին հետեւել է քննարկում խորհրդարանների աշխատակիցների միջեւ: