Տպել
18.05.2022
Իտալացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
1 / 9

Հայաստան ժամանած Իտալիայի խորհրդարանի պատվիրակությունը մայիսի 18-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի   ղեկավար Մարիա Կարապետյանի եւ խմբի անդամների ուղեկցությամբ այցելել է  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Այնուհետեւ խորհրդարանականները  շրջել են եղեւնիների պուրակում, այցելել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Օսմանյան կայսրության ոճրագործությունները հավաստող փաստավավերագրերին:

Մինչ հեռանալը՝  Իտալիայի խորհրդարանականները գրառումներ են  կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...