ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, մշտապես կարեւորելով համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, մայիսի 17-ին ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ կազմակերպել է հանդիպում միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ այս հանդիպումները կրելու են շարունակական բնույթ եւ միտված են լինելու խորացնել ԱԺ աշխատակազմի համագործակցությունը գործընկեր կազմակերպությունների հետ:
«Աշխատակազմը միշտ պատրաստ է քննարկելու ցանկացած առաջարկ, բաց ենք նոր համագործակցության, փորձի փոխանակման եւ գործընկերային հարաբերությունների աշխարհագրության ընդլայնման համար»,- ընդգծել է Վահան Նարիբեկյանը: Նա կարեւորել է նաեւ ԱԺ աշխատակազմի փորձի փոխանակումն այլ երկրների խորհրդարանների հետ՝ նշելով, որ այդ փոխանակումը դիտարկում է որպես երկկողմ գործընթաց:
Հանդիպմանը մասնակցող միջազգային կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ծրագրերը, որոնք իրականացնում են ինչպես ԱԺ հանձնաժողովների, այնպես էլ աշխատակազմի հետ:
ԵՄ Թվինինգ ծրագրի ներկայացուցիչ Էլենի Կանելոպուլուն նշել է, որ ծրագիրն իրականացվում է շուրջ 6 ամիս, որի ընթացքում CEPA-ի կիրարկման շրջանակում կազմակերպվել են փորձագիտական աշխատաժողովներ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների համար:
ՄՀԻ (IRI) ներկայացուցիչ Արտակ Շաքարյանը նշել է, որ իրենց կողմից իրականացվող ծրագրերը հաղորդակցության ոլորտում են, եւ ի թիվս հաջողված համատեղ ծրագրերի՝ նա առանձնացրել է «Հաղորդակցության դպրոցը», որն անցկացվել է Աշխատակազմի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հետ: Այժմ դասընթացը երկրորդ փուլով մեկնարկել է ԱԺ հանձնաժողովների փորձագետների համար, որոնք պատասխանատու են հանձնաժողովների սոցիալական կայքերի վարման հարցում:
GIZ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հրաչիկ Յարմալոյանը խոսել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր քարտուղարների ցանցին իրենց կազմակերպության աջակցության վերաբերյալ՝ լիահույս լինելով, որ այդ աջակցության շնորհիվ ավելի կամրապնդվեն գործընկեր խորհրդարանների աշխատակազմերի կապերը:
ԱԺԻ-ի (NDI) ներկայացուցիչներ Քոեն Պուտյենսը եւ Հովհաննես Հարությունյանը կարեւորել են համագործակցությունն ԱԺ-ում 25 պրակտիկանտների աշխատանքի մասով եւ գոհունակություն հայտնել առկա համագործակցության բարձր մակարդակի համար:
Կանադական խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանցն էլ առանձնացրել է համագործակցությունն Աշխատակազմի Կորպորատիվ ռազմավարական ծրագրի ներդրման մասով:
ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի ներկայացուցիչ Բիլիանա Լեդենիչանն այս տարվա ընթացքում իրականացված ծրագրերից առանձնացրել է ԱԺ նոր կայքի մասով իրականացվող աշխատանքները, էլեկտրոնային գրադարանի, Աշխատակազմի հզորացմանն ուղղված ու մշտական աջակցության մի շարք այլ ծրագրեր: Նշվել է նաեւ, որ ծրագրի աջակցությամբ հաջողությամբ իրականացվել է հանձնաժողովի առաջին արտագնա նիստը Գյումրիում:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը կարեւորել է աշխատակազմի Կորպորատիվ ռազմավարական ծրագրի ընդհանուր դրույթները, որոնք թիրախային աջակցության համար հնարավորություն են տալիս միջազգային գործընկերներին ընկալել այն առաջնահերթությունները եւ մարտահրավերները, որոնց համար աշխատակազմն ակնկալում է աջակցություն:
Կողմերը հույս են հայտնել, որ շարունակական համագործակցությամբ կկարողանան հասնել ցանկալի արդյունքի:
Կարեւորվել է ԱԺ կարողությունների զարգացմանն ուղղված ՄԱԿ-ի աջակցությունը
Հայ խորհրդարանականները բարձր են գնահատել միջազգային կառույցի հետ խորհրդարանի համակարգված համագործակցությունը, շնորհակալություն հայտնել վերջին տարիներին Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված աջակցության համար: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրայի...
Նախատեսվում է թեթեւացնել Հակակոռուպցիոն կոմիտեի ծանրաբեռնվածությունը
Հակակոռուպցիոն կոմիտեն աշխատում է գերծանրաբեռնված, ինչը չի կարող չանդրադառնալ գործերի քննության որակի վրա. հայտնել է Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվող «Հայաստանի Հանրապետության քրեական դ...
Առաջարկվող նախագծով դատապարտյալները կարող են իրացնել իրենց կրթության իրավունքը
«Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` Հանրապետությունում 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչեւ սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքն ավելի վաղ չի իրացվել: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կան շուր...
Լրացումներ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում
Աշխատանքային գոտում իրականացված խախտումների հիմքով պետական մարմիններին հնարավորություն կտրվի դադարեցնել լրագրողների հավատարմագրումը: ԱԺ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի եւ Լիլիթ Մինասյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը տեղի է ...
Կհստակեցվի քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը
Քրեակատարողական ծառայողների վերապատրաստումներն այժմ իրականացվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Սակայն, գործնականում դա այնքան էլ կիրառելի չէ, քանի որ 2081 հանրային ծառայության մեջ գտնվող քրեակատարողական ծառայողներից 1939-ն ընդգրկված չեն քաղաքացիական ...
Առաջարկվում է ավելացնել տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար նախատեսված տուգանքի չափերը
Առկա վիճակագրության համաձայն` 2019 թ. առ այսօր տեղեկություն տնօրինողներին հասցեագրված գրավոր հարցումների 3 տոկոսին առհասարակ որեւէ պատասխան չի ներկայացվել, 9 տոկոսի դեպքում պատասխանները թերի են եղել, հարցմամբ պահանջված որոշ տեղեկություններ չեն տրամադրվել, 3 տոկոսի դեպքում տեղեկությունը չի տրամադրվել...
Առցանց ձեւաչափով կայացել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 17-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Պաշտպանության եւ անվտանգության, Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստին: Նիստին մասնակցել են նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ո...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի կարգավորել վարչական վարույթի մասնակիցների ծանուցումների հարցը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Միքայել Թումասյանի հեղինակած ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է, որ այն դեպքերում, երբ հնարավոր չէ վարչական վարո...
Նախատեսվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը: Գործող իրավակարգավորմամբ քննիչ հանձնաժողովի լիա...
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...