Տպել
17.05.2022
Կարեւորվել է ԱԺ կարողությունների զարգացմանն ուղղված ՄԱԿ-ի աջակցությունը
1 / 5

Հայ խորհրդարանականները բարձր են գնահատել միջազգային կառույցի հետ խորհրդարանի համակարգված համագործակցությունը, շնորհակալություն հայտնել վերջին տարիներին Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված աջակցության համար:  

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը եւ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը մայիսի 17-ին հանդիպել են ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության ավագ խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովի հետ:

Կարեւորվել է կառույցի աջակցությունն ԱԺ մշտական հանձնաժողովներին, փորձագիտական կենտրոնին: Քննարկվել են երկկողմ համագործակցության խորացմանը, ինչպես նաեւ համատեղ ծրագրեր իրականացնելուն առնչվող հարցեր:

Արուսյակ Ջուլհակյանը խոսել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներից, ներկայացրել առաջնահերթությունները: Նա կարեւորել է ժողովրդավարական երկրների խորհրդարանների համանուն հանձնաժողովի գործունեության ուսումնասիրումը: Պատգամավորի օրենսդրական աշխատանքին աջակցելու հարցում ընդգծվել է հանձնաժողովների փորձագետների եւ պատգամավորների օգնականների կարողությունների շարունակական զարգացումը:

Մտքեր են փոխանակվել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակն էլ ավելի բարձրացնելուն ուղղված քայլերի վերաբերյալ:

Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձել է հանձնաժողովի վերահսկողական գործառույթին, նշել, որ հետեւում են` ինչպես է կյանքի կոչվում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով առաջացած մարդասիրական խնդիրներին: Քննարկվել են գերիների եւ անհետ կորածների, ինչպես նաեւ նրանց ու զոհվածների հարազատներին եւ պատերազմի հետեւանքով տեղահանված անձանց ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցերը:

Կարեւորվել է հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպությունների` Լեռնային Ղարաբաղ այցելելու եւ հումանիտար խնդիրները տեղում արձանագրելու անհրաժեշտությունը:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...