Տպել
17.05.2022
Լրացումներ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում
1 / 5

Աշխատանքային գոտում իրականացված խախտումների հիմքով պետական մարմիններին հնարավորություն կտրվի դադարեցնել լրագրողների հավատարմագրումը:

ԱԺ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի եւ Լիլիթ Մինասյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում:

Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ բազմաթիվ դեպքեր կան, երբ կոնկրետ լրատվամիջոցների լրագրողները խախտում են պետական մարմիններում, մասնավորապես, Ազգային ժողովի աշխատանքային գոտում գործող կանոնները: Պարբերաբար խախտվում են աշխատակարգի, լրագրողի էթիկայի կանոնները՝ խաթարելով խորհրդարանի բնականոն աշխատանքը: Խնդիրը լուծելու եւ բացը լրացնելու համար առաջարկվել են լրացումներ, որոնք քննարկվել են ՄԻՊ գրասենյակի եւ ԱՆ գործընկերների հետ:

Առաջարկվող փոփոխությամբ՝ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից: Ընդ որում՝ լրագրողի հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն այն դեպքում, եթե հավատարմագրման դադարեցման մասին լրատվամիջոցը նախազգուշացվել է, եւ մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտել է նախատեսված աշխատակարգի կանոնները: Լրատվամիջոցը հնարավորություն կունենա փոխելու լրագրողին՝ գործնականում չզրկվելով պետական մարմնում ներկայացված լինելու իր հնարավորությունից:

Արդարադատության նախարարության առաջարկով եւս մեկ լրացում է կատարվել, ըստ որի՝ հավատարմագրման կարգի եւ տվյալ մարմինների աշխատակարգերի կանոնների խախտումը լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է:

Առաջարկվել է նախագիծը քննարկել 24-ժամյա ռեժիմով:

Հարակից զեկուցող պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նշել է, որ եթե լրագրողներն աշխատեն օրինականության եւ պետական հաստատության ներքին կանոնադրության շրջանակում, ապա առաջարկվող փոփոխությամբ ոչ մի հավելյալ բեռ իրենց վրա չի դրվելու:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...