Տպել
17.05.2022
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի կարգավորել վարչական վարույթի մասնակիցների ծանուցումների հարցը
1 / 3

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Միքայել Թումասյանի  հեղինակած ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է, որ այն դեպքերում, երբ հնարավոր չէ վարչական վարույթի մասնակցին ծանուցել առձեռն կամ պատվիրված նամակով` հետադարձ ծանուցմամբ, ի վերջո, հնարավորություն լինի ծանուցումը տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի վարչական մարմինների կողմից վարչական վարույթի մասնակիցների ծանուցումների հարցը: Այդ նպատակով սահմանվում է դրույթ, համաձայն որի՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սահմանված կարգով ծանուցելու հետ միաժամանակ ծանուցումը նախատեսվում է տեղադրել նաեւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, որտեղ ծանուցումը տեղադրելու օրվան հաջորդող օրացույցային հինգերորդ օրն անձը կհամարվի պատշաճ ծանուցված: «Այս նախագծով փորձում ենք լուծել խնդիրները եւ թույլ չտալ, որպեսզի ապօրինությունը, անօրինականությունը հաղթեն, թույլ չտալ քաղաքացիներին չկատարել պետության ու հասարակության առջեւ ունեցած պարտավորությունները»,- ասել է Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն քաղաքացիների վարքագծին, ովքեր փորձում են օգտվել օրենքի բացերից եւ չծանուցվել:

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի նվազեցում է նախատեսվում: Մասնավորապես, կնվազի ծանուցումների եւ օգտագործվող գրասենյակային պիտույքների համար նախատեսված գումարը:

Գեւորգ Պապոյանը հայտնել է, որ Կառավարությունն իրավական տեխնիկային վերաբերող մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնք ընդունվել են:

Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:

Հարակից զեկուցող Արթուր Դավթյանը կարեւորել է նախագիծը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:


17.05.2022
Կայացել է ՀՀ ԱԺ աշխատակազմի եւ միջազգային գործընկեր կազմակերպությունների հերթական աշխատանքային հանդիպումը
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, մշտապես կարեւորելով համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, մայիսի 17-ին ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ կազմակերպել է հանդիպում միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ծրագիրը ֆինանսավ...

17.05.2022
Կարեւորվել է ԱԺ կարողությունների զարգացմանն ուղղված ՄԱԿ-ի աջակցությունը
Հայ խորհրդարանականները բարձր են գնահատել միջազգային կառույցի հետ խորհրդարանի համակարգված համագործակցությունը, շնորհակալություն հայտնել վերջին տարիներին Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված աջակցության համար:   Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրայի...

17.05.2022
Նախատեսվում է թեթեւացնել Հակակոռուպցիոն կոմիտեի ծանրաբեռնվածությունը
Հակակոռուպցիոն կոմիտեն աշխատում է գերծանրաբեռնված, ինչը չի կարող չանդրադառնալ գործերի քննության որակի վրա. հայտնել է Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվող «Հայաստանի Հանրապետության քրեական դ...

17.05.2022
Առաջարկվող նախագծով դատապարտյալները կարող են իրացնել իրենց կրթության իրավունքը
 «Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` Հանրապետությունում 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչեւ սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքն ավելի վաղ չի իրացվել: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կան շուր...

17.05.2022
Լրացումներ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում
Աշխատանքային գոտում իրականացված խախտումների հիմքով պետական մարմիններին հնարավորություն կտրվի դադարեցնել լրագրողների հավատարմագրումը: ԱԺ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի եւ Լիլիթ Մինասյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը տեղի է ...

17.05.2022
Կհստակեցվի քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը
Քրեակատարողական ծառայողների վերապատրաստումներն այժմ իրականացվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Սակայն, գործնականում դա այնքան էլ կիրառելի չէ,   քանի որ 2081 հանրային ծառայության մեջ գտնվող քրեակատարողական ծառայողներից 1939-ն ընդգրկված չեն  քաղաքացիական ...

17.05.2022
Առաջարկվում է ավելացնել տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար նախատեսված տուգանքի չափերը
Առկա վիճակագրության համաձայն` 2019 թ. առ այսօր տեղեկություն տնօրինողներին հասցեագրված գրավոր հարցումների 3 տոկոսին առհասարակ որեւէ պատասխան չի ներկայացվել, 9 տոկոսի դեպքում պատասխանները թերի են եղել, հարցմամբ պահանջված որոշ տեղեկություններ չեն տրամադրվել, 3 տոկոսի դեպքում տեղեկությունը չի տրամադրվել...

17.05.2022
Առցանց ձեւաչափով կայացել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 17-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Պաշտպանության եւ անվտանգության, Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստին: Նիստին մասնակցել են նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ո...

17.05.2022
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

17.05.2022
Նախատեսվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է երկարացնել ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը: Գործող իրավակարգավորմամբ քննիչ հանձնաժողովի լիա...

17.05.2022
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...