Տպել
12.05.2022
Քննարկվել են «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» ծրագրի հետազոտության արդյունքները
1 / 10

Մայիսի 12-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել հանդիպում «Point 33/Կետ 33» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են «Հարմարավետ միջավայր վաղ մայրության շրջանում գտնվող կանանց համար» ծրագրի շրջանակում ՀԿ-ի կողմից իրականացրած հետազոտության արդյունքները:

Հանդիպման ընթացքում վեր են հանվել աշխատանքը եւ երեխայի խնամքը համատեղելու հետ կապված իրավակիրառ պրակտիկայում հանդիպող խնդիրները եւ միջազգային փորձում առկա լուծումները:

Աշխատանքային օրենսդրության բարեփոխումների համատեքստում վաղ մայրության շրջանում կանանց կրծքով կերակրման համար աշխատանքային հարմարավետ միջավայրի ստեղծումը եւ այդ նպատակով համապատասխան օրենսդրական կարգավորումների առաջմղումը հանձնաժողովի առաջնահերթություններից է: