Տպել
09.05.2022
Պետական այրերը շնորհավորել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին
1 / 11

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, Կառավարության անդամների եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 77-րդ տարեդարձի առթիվ ծաղիկներ է խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին: Պետական այրերը շնորհավորել են Հաղթանակի զբոսայգում ներկա Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:

Հայրենական մեծ պատերազմում ավելի քան կես միլիոն հայերի մասնակցությունը կարեւոր նշանակություն է ունեցել հաղթանակի կերտման ճանապարհին:  Պատերազմի դաշտում անձնվիրաբար ընկել են լեգենդար զորահրամանատարներ, բազում սխրանքներ գործած շուրջ 300 հազար հայորդիներ:

107 հայ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:

Հավերժ փառք եւ խոնարհում: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել:
 


09.05.2022
Հարգանքի տուրք Եռաբլուրում
Մայիսի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Կառավարության անդամները,  խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նրանք ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել հաղթանակներ կ...