Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին:
ՀՀ ԱԺ նախագահը, կարեւորելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեությունը, ընդգծել է, որ այն ինստիտուցիոնալ առումով մեր երկրում ամենակայացածներից է: Նա շեշտել է, որ ՄԻՊ ինստիտուտի՝ վստահություն ներշնչող գործունեությունը տարբեր երկրների ժողովրդավարության սանդղակի լավագույն ցուցիչ է: Ալեն Սիմոնյանը հավելել է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իրավունքներին առնչվող բազում խնդիրների լուծումը ՄԻՊ տիրույթում է:
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ ՀՀ ՄԻՊ-ը կայացման տպավորիչ ճանապարհ է անցել, եւ դրա զարգացման ու կատարելագործման աշխատանքներն անհրաժեշտություն են բազմաթիվ մարտահրավերների հետ առնչվող մեր պետության համար:
Կողմերը քննարկել են հանրային ընկալումներում մարդու իրավունքներին առնչվող համակարգային խնդիրներ՝ անդրադառնալով ներկայում մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին: Երկուստեք կարեւորվել է Ազգային ժողով-Մարդու իրավունքների պաշտպան համագործակցությունը մի շարք, այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովների մակարդակով:
Մարդու իրավունքների պաշտպանն ԱԺ նախագահի ուշադրությունը հրավիրել է որոշ բնագավառներում մարդու իրավունքներին առնչվող օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությանը եւ օրենսդրական նախաձեռնությունների լրամշակմանը:
Հանդիպման ավարտին եւս մեկ անգամ արձանագրվել է ԱԺ-ի եւ այլ պետական մարմինների հետ ՄԻՊ աշխատանքի կանխարգելիչ նշանակությունը:
Արցախի պաշտպանության խնդիրը չպետք է լուծվի Երեւանի կենտրոնում. Անդրանիկ Քոչարյան
Այս օրերին ՀՀ ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում հասարակական կարգը խախտած քաղաքացիների, որոնց մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք են: Այս մասին բարձրաձայնել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ...
Ընդդիմության նպատակն Արցախը փրկելը չէ՝ իշխանափոխության հասնելն է. Արթուր Հովհաննիսյան
Ընդդիմությունը հերթական անգամ փախավ ճշմարտությունից, փախավ բովանդակային քննարկումից, եւ դա շատ ազնիվ էր, անկեղծ եւ կարծում եմ՝ ծափերի էր արժանի. լրագրողի հարցին պատասխանելով՝ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մայիսի 5-ի խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ:...