Տպել
03.05.2022
ԶԼՄ-ները դեմոկրատական համակարգի եւ քաղաքացիական հասարակության կարեւորագույն ինստիտուտներից են. Գոհար Մամիկոնյան
1 / 2

Հեռուստատեսությունն ու ռադիոն կարեւոր նշանակություն ունեն բոլոր բնագավառներում հարաբերությունների եւ բովանդակության ձեւավորման մեջ` հասարակական կյանքի վրա ունեցած հսկայական ազդեցությամբ. Ազգային ժողովի մայիսի 3-ի հերթական նիստում իր ելույթի ժամանակ նշել է Գոհար Մամիկոնյանը, ով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում:

Թեկնածուի հավաստմամբ` զանգվածային հաղորդակցման միջոցները վաղուց դարձել են հասարակական կյանքի անբաժան մասը: Գոհար Մամիկոնյանը նաեւ նշել է, որ ԶԼՄ-ները դեմոկրատական համակարգի եւ քաղաքացիական հասարակության կարեւորագույն ինստիտուտներից են եւ ազդում են հասարակական կարծիքի ձեւավորման վրա:

Բանախոսը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում առնչվել են հեռուստատեսության ոլորտին:

Գոհար Մամիկոնյանը պատրաստակամություն է հայտնել իր փորձն ու գիտելիքները ծառայեցնել ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

Թեկնածուի կենսագրությունն Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը:

Գոհար Մամիկոնյանը մասնագիտությամբ քաղաքագետ է, հանրային կառավարման մասնագետ: Դասախոսել է ԵՊՀ հանրային կառավարման ամբիոնում: Աշխատել է նաեւ միջազգային կազմակերպությունում: 2021թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության լրացուցիչ եւ շարունակական կրթության վարչության պետն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ թեկնածուի ընտրության քվեարկությունը տեղի կունենա մայիսի 4-ին:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...