Տպել
03.05.2022
Անտառային ոլորտի իրավական ակտերը կհամապատասխանեցվեն Սահմանադրության պահանջներին
1 / 1

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: «Նշվածից բխում է, որ Կառավարությունը եւ պետական մարմինները կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե  որոշում ընդունելու լիազորությունը սահմանված է կա՛մ Սահմանադրությամբ, կա՛մ օրենքներով»,- ասել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս:

Փոխնախարարը պարզաբանել է՝ անտառային ոլորտը կարգավորող բազմաթիվ նորմատիվ իրավական ակտեր այժմ գործում են, սակայն օրենսգրքում բացակայում են դրանք լիազորող նորմերը: Կան նաեւ մշակման ենթակա իրավական ակտեր, որոնց ընդունման համար եւս բացակայում են լիազորող նորմերը:

Ակնկալվում է, որ «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ անտառային ոլորտի իրավական ակտերը կհամապատասխանեցվեն Սահմանադրության պահանջներին:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանը հայտնել է, որ հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ-ի՝ մայիսի 3-ին գումարված հերթական նիստում:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...