Տպել
03.05.2022
Խորհրդարանում հյուրընկալվել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբը
1 / 16

Կարեւորում եմ երկու ժողովուրդների ավանդական ջերմ բարեկամությունը եւ բարձր եմ գնահատում հայ-ֆրանսիական բազմակողմ հարաբերությունների ներկա մակարդակը. ընդգծել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը Հայաստան ժամանած Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Էդուարդ Աղաջանյանը, Բաբկեն Թունյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արթուր Դավթյանը, Լիլիթ Մինասյանն ու Արմեն Խաչատրյանը:

Բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը՝ նշելով, որ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները թեպետ սահմանափակ են, սակայն հաճախ պաշտոնական դիվանագիտությունից ավելի ճկուն են, կարող են առաջ մղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող շահերն ու խնդիրները:

Վլադիմիր Վարդանյանը բարեկամական խմբի անունից երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին 44-օրյա պատերազմի ընթացքում աջակցության եւ Արցախի ճանաչումը պահանջող բանաձեւի ընդունման համար: Խոսելով մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից՝ բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի` Ֆրանսիայի դերակատարությունը: Նա բարձրացրել է Ադրբեջանում գտնվող  հայ ռազմագերիների եւ գերեվարված այլ անձանց հայրենադարձման խնդիրը՝ ակնկալելով այս հարցում ֆրանսիացի գործընկերների աջակցությունը:

Միջազգային կազմակերպություններում  համագործակցության խորացման առումով կարեւորվել է երկկողմ դիրքորոշումների ներդաշնակեցումը: Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ տնտեսական համագործակցության մակարդակը զիջում է քաղաքականին եւ կարեւորել հատկապես Հայաստանի ու Ֆրանսիայի համայնքների եւ մարզերի միջեւ կապերի աշխուժացումը: Բարեկամական խմբի ղեկավարն առանձնահատուկ նշել է երկու ժողովուրդների մշակութային ընդհանրություններն ու համատեղ ծրագրերը:

Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նույնպես անհրաժեշտ է համարել հայ-ֆրանսիական փոխգործակցության առավել  ակտիվացումը` այս հարցում ընդգծելով միջխորհրդարանական կապերն ու հատկապես բարեկամական խմբերի դերը: Առանձնահատուկ է համարվել այն դերակատարությունը, որն ունի ֆրանսահայ համայնքը երկկողմ բարեկամության ամրապնդման գործում: Բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է 2021թ. նոյեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` Ֆրանսիա այցի ընթացքում վերաստորագրված Ֆրանսիայի Սենատի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ համագործակցության համաձայնագրի կարեւորությունը:

Բարեկամական խմբի անդամները մանրամասներ են ներկայացրել տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման վերաբերյալ, անդրադարձել միջազգային խորհրդարանական հարթակներում արդյունավետ փոխգործակցությանը: Կարեւորվել է Արցախի խնդրի կարգավորումը եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը: Տնտեսական կապերի աշխուժացման համատեքստում նշվել է, որ մեր երկրում ֆրանսիական կապիտալով բազմաթիվ ընկերություններ են գործում, եւ պետք է քայլեր ձեռնարկվեն այդ ոլորտում հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...