2019թ. դեկտեմբերի 4-ին խորհրդարանն ընդունել է ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որի համաձայն` 2020թ. հունվարի 1-ից ԲԲԸ-ների ֆինանսական հաշվետվությունները հրապարակման ենթակա չեն, բացառությամբ այն ընկերությունների, որոնք 2019թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի համաձայն համարվում են հանրային հետարքրքություն ներկայացնող կազմակերպություններ: Օրենքի ընդունման նպատակն է, որ հանրային հետաքրքրություն չներկայացնող, փոքր, հաճախ չգործող ընկերությունները չներկայացնեն այդ հաշվետվությունները: «Օրենսդրությունը պետք է շարունակաբար թեթեւացնել, ազատել խութերից կամ թաքնված ականներից. սա Կառավարության որդեգրած քաղաքականության իրականացման գործիքներից մեկն է»,- ներկայացնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը` մայիսի 3-ի ԱԺ նիստում ասել է հեղինակ Գեւորգ Պապոյանը: Քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածում եւս առաջացել է նման փոփոխության անհրաժեշտություն, ըստ որի` հաշվետվություն կներկայացնեն միայն հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները: Կառավարությունը եւ ԱԺ գլխադասային հանձնաժողովը նախագծին տվել են դրական եզրակացություն:
Պատգամավոր Գուրգեն Արսենյանի դիտարկմամբ` համատարած վերահսկողության ձգտումը կասեցնելը տեղին է, որովհետեւ 2018թ. հեղափոխության կարեւոր նպատակներից մեկն էլ հասարակությունից, այդ թվում` նաեւ տնտեսավարողներից տարված ազատության, իրավունքների վերադարձն է:
Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը նշել է, որ նախագծի ընդունմամբ ֆինանսական հաշվետվություններ հրապարակող ԲԲԸ-ների շրջանակը կհամապատասխանի «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ` առաջարկվող փոփոխությունները միտված են միեւնույն հարաբերությունները կարգավորող տարբեր օրենքներում առկա կարգավորումների հստակեցմանն ու մեկտեղմանը:
2021թ. արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ. ՀՀ գլխավոր դատախազ
Հանրապետությունում 2021թ. արձանագրվել է հանցավորության 30245 դեպք, որը 14.3 տոկոսով կամ 3077 հանցագործությունով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով ՀՀ դատախազության 2021թ. գործունեության տարեկան հաղորդումը: Ամենապարզ վերլուծությունը վկա...
Այգեգործության զարգացման նպատակով կարեւորվում է տեղական տնկիների արտադրությունը. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար
Ժամանակակից ինտենսիվ այգիների եւ հատապտղանոցների ծավալների շարունակական աճն անհրաժեշտություն է առաջացրել Հայաստանում տնկանյութի հավաստագրման մասին օրենսդրության առկայության: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մայիսի 3-ի ԱԺ նիստում: Փոխնախարարն առաջին ընթերցմամբ քննար...
ԶԼՄ-ները դեմոկրատական համակարգի եւ քաղաքացիական հասարակության կարեւորագույն ինստիտուտներից են. Գոհար Մամիկոնյան
Հեռուստատեսությունն ու ռադիոն կարեւոր նշանակություն ունեն բոլոր բնագավառներում հարաբերությունների եւ բովանդակության ձեւավորման մեջ` հասարակական կյանքի վրա ունեցած հսկայական ազդեցությամբ. Ազգային ժողովի մայիսի 3-ի հերթական նիստում իր ելույթի ժամանակ նշել է Գոհար Մամիկոնյանը, ով «Քաղաքացիական պայմանագ...
Համայնքներին հնարավորություն կտրվի մշակելու եւ իրականացնելու նպատակային եւ հասցեական ծրագրեր
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքն ընդունվել է 2001թ, եւ ժամանակի թելադրանքով հարկ է առաջացել շարադրել նոր խմբագրմամբ` համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին. ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները` մայիսի 3-ի...
Անտառային ոլորտի իրավական ակտերը կհամապատասխանեցվեն Սահմանադրության պահանջներին
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: «Նշվածից բխում է, որ Կառավարությունը եւ պետական մարմինները ...
Խորհրդարանում հյուրընկալվել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբը
Կարեւորում եմ երկու ժողովուրդների ավանդական ջերմ բարեկամությունը եւ բարձր եմ գնահատում հայ-ֆրանսիական բազմակողմ հարաբերությունների ներկա մակարդակը. ընդգծել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը Հայաստան ժամանած Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավա...
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մշտական հանձնաժողովներում դրական եզրակացություն ստացած մի շարք նախագծեր
Մայիսի 3-ին խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար պատգամավորները քննարկել են Կառավարության հեղինակած ««Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փ...
Օրենսդրորեն կկարգավորվեն Հայաստանի եւ մի շարք երկրների միջեւ առեւտրատնտեսական, միգրացիոն ոլորտները
2019թ. հոկտեմբերի 1-ին Երեւանում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Եվրասիական տնտեսական միության, Սինգապուրի միջեւ ստորագրվել է համաձայնագիր: Փաստաթղթի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր եւ պայմաններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կողմերի միջեւ փոխադարձ ...
Իրավական ակտերը համապատասխանեցվում են ԵԱՏՄ համաձայնագրին
2021թ. մայիսի 24-ին ուժի մեջ է մտել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը: Փաստաթուղթը բազմաթիվ դրույթներ է պարունակում, որոնք սահմանում են ԵԱՏՄ տարածքում թանկարժեք մետ...
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը շեշտել է Ֆրանսիայի Սենատի հետ ջերմ հարաբերությունները` հավելելով, որ ...
Լրացումներ եւ փոփոխություններ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում
2020թ. Ազգային ժողովն ընդունել է ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, որոնց հիմն...
Նախորդ տարվա համեմատ մոտ 3 անգամ ավելացել է ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը
Ազգային ժողովը մայիսի 3-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը: Որոշ նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Առաջին ընթերցմ...
Ֆրանսիացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստան ժամանած Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ֆրանսիացի պատգամավորները ծաղիկներ են խոնարհել...