2021թ. մայիսի 24-ին ուժի մեջ է մտել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը: Փաստաթուղթը բազմաթիվ դրույթներ է պարունակում, որոնք սահմանում են ԵԱՏՄ տարածքում թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի շրջանառության միասնական պայմաններ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար: Այն հնարավորություն կտա անդամ պետությունների տնտեսվարող սուբյեկտներին շրջանառել ԵԱՏՄ ամբողջ տարածքում իրենց ոսկերչական եւ ադամանդագործական արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության: Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985թ. դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 1891. հոդվածի երրորդ մասի երկրորդ պարբերության «հարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով, իսկ նույն մասի չորրորդ պարբերության «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «հազարապատիկի» բառով:
«Թանկարժեք մետաղների մասին» օրենքից առաջարկվում է հանել նաեւ տուգանքներին վերաբերող դրույթները, քանի որ դրանք սահմանված են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում:
Նախարարը նշել է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալե օրենսգրքում տուգանքների չափերի բարձրացումը պայմանավորված է օրենքի սահմանած պահանջների խախտման դեպքում կիրառվող պատժամիջոցի համաչափության տրամաբանությամբ, քանի որ «թույլ» պատժամիջոցի առկայության պարագայում կարող են առաջանալ օրենքի խախտման գայթակղության ռիսկեր: Պատժամիջոցի խստացման առաջարկ արվել է նաեւ ԵԱՏՄ մոնիթորինգ խմբի կողմից` ապահովելու համար պատժամիջոցների ներդաշնակությունը ԵԱՏՄ տարածքում:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը հայտնել է, որ հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել:
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...