Գյումրիում լուծման կարիք ունեցող հիմնական հարցն անօթեւանությունն է: Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո դեռեւս տնակներում ապրողներ կան, նրանց թիվը մոտ 2500 է:
Հայաստանի Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն ապրիլի 6-ին այցելել են Գյումրի, տեղում ծանոթացել Շիրակի մարզի համայնքների խնդիրներին: Երկօրյա այցն անցկացվել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Շվեդիայի կառավարության «Շվեդական միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության (SIDA)» աջակցության շնորհիվ: Հանձնաժողովի անդամներին առկա խնդիրներն ու կատարված աշխատանքներն է ներկայացրել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը: Հանդիպմանը մասնակցել են փոխմարզպետներ Կարեն Մանուկյանը եւ Ալբերտ Այվազյանը:
Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ թեեւ Կառավարությունն իր պարտավորվածություններն ամբողջապես իրականացրել է, այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր բնակվում են ժամանակավոր կացարաններում: Նրանցից շատերն ինչ-ինչ պատճառներով չունեն երկրաշարժի հետեւանքով անօթեւանի կարգավիճակ: Որոշ դեպքերում ընտանիքների համալրում է տեղի ունեցել, որոշ դեպքերում սոցիալական պայմաններից ելնելով՝ քաղաքացիները բնակարանները վաճառել եւ կրկին վերադարձել են ժամանակավոր կացարաններ: Մարզպետն ասել է, որ տնակները հիմնականում 2 խոշոր թաղամասում են:
«Ելնելով Կառավարության մոտեցումներից՝ լիահույս եմ, որ կամ սոցիալական բնակարանների, կամ այլ ծրագրերի ձեւաչափով հնարավոր կլինի այս մարդկանց խնդիրներին լուծում տալ»,- նշել է մարզպետը:
Պատգամավորներին նաեւ տեղեկացրել են, որ ոռոգման աշխատանքները մարզում այս տարի մոտ 1 ամիս շուտ են սկսվել՝ ելնելով նախորդ տարիների փորձից: Սկսվել է նաեւ Կապսի ջրամբարի կառուցումը: Մարզի պատասխանատուները կարծում են, որ ջրամբարի գործարկումը գյուղատնտեսության ոլորտում նոր հնարավորություններ կբացի:
Այնուհետեւ հանձնաժողովի անդամները հանդիպել են մարզի մեկ տասնյակից ավելի ֆերմերների հետ, լսել նրանց հուզող հարցերը, տվել պարզաբանումներ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Այլեւայլ հարցերից բացի ֆերմերները հետաքրքրվել են նաեւ սեփականաշնորհված, սակայն չօգտագործվող հողակտորներով: Մեղրաշեն գյուղական համայնքի ղեկավար, «Շիրակ ֆերմերների ասոցիացիայի» նախագահ Հունան Պետրոսյանը հարցրել է, թե հանձնաժողովի օրակարգում կա՞ գաղափար, որը հնարավորություն կտա խոշորացնել ժամանակին տարերայնորեն մասնատված հողակտորները: Նրա խոսքով՝ դրանց վրա դժվար է արդյունավետ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել:
Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը պարզաբանել է, որ իրենց հանձնաժողովն Էկոնոմիկայի նախարարության հետ ուսումնասիրում է հարցը, խորհրդակցում միջազգային մասնագիտացված կառույցների հետ, փորձում գտնել լուծման տարբերակներ: Սակայն, ըստ նրա, այստեղ սեփականության իրավունքի հետ կապված խնդիր կա, եւ իրենք չեն կարող հողը ետ վերցնել:
«ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս, որ այն հողատարածքը, որը երեք տարի չի օգտագործվում, համայնքը ետ վերցնի, բայց ՀՀ պրակտիկայում ոչ մի տեղ, ոչ մի կտոր հողատարածք չես կարող վերցնել, դա սահմանադրական իրավունք է: Բացի այդ, ոչ մի համայնքապետ իր բնակչի հողը ետ վերցնելու բարոյական իրավունք իրեն չի վերապահել, քանի որ նա ընտրությունից ընտրություն այդ գյուղացու ձայնը վերցնելու խնդիր է ունեցել: Հիմա մենք ի՞նչ ենք արել: Մեր ներդրած համամասնական ընտրակարգը շատ կարեւոր է. համայնքապետն ուղիղ ընտրությամբ չի ընտրվում, եւ նման հարցերին շատ լուրջ ուշադրություն դարձնելու հավանականություն կա»,- ասել է Վահե Ղալումյանը: Նա հայտնել է, որ այժմ քննարկվում է չմշակվող հողակտորների գույքահարկը թանկացնելու հարցը:
Հանձնաժողովի անդամներն օրվա ավարտին հանդիպել են Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի եւ քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ: Նրանք պատգամավորների հետ կիսվել են իրենց խնդիրներով, կարեւորել անօթեւան բնակիչների խնդրի լուծումը, անդրադարձել թափառող կենդանիների ստերջացման հարցին: Նշվել է, որ թեեւ թափառող կենդանիները ստերջացվում կամ անհրաժեշտության դեպքում քնեցվում են, եւ քաղաքացիների ու կենդանասերների բողոքները պակասել են, այնուամենայնիվ, խնդիրն ամբողջությամբ չի լուծվել, քանի որ այլ համայնքներից թափառող շներ են բերվում եւ բաց թողնվում Գյումրիում:
Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հայտնել է, որ իրենք հերթով այցելելու են հանրապետության բոլոր մարզեր՝ ծանոթանալու խնդիրներին եւ փորձելու աջակցել օրենսդրական մակարդակում դրանց լուծմանը:
Հերիքնազ Տիգրանյանն ԱԺ-ում ուսումնական փորձառություն անցնող ուսանողների հետ զրուցել է պատգամավորի գործունեության մասին
Խորհրդարանում ամեն տարի տարբեր բուհերի ուսանողներ անցնում են ուսումնական փորձառություն: Այս անգամ Ազգային ժողովում վեցշաբաթյա փորձաշրջան են անցնում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի եւ Երեւանի պետական hամալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողները: Ապրիլի 6-ին նրանց հետ հանդիպել է ԱԺ աշխատանքի եւ սոցիա...
Հանձնաժողովի արտագնա նիստ Գյումրիում
Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված օրենսդրական նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ Գյումրիում ապրիլի 6-ին կայացած արտագնա նիստում: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»...
Կվերանայվեն ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման պատասխանատվության մեխանիզմները
Գործադիրն առաջարկում է վերանայել ՀԴՄ-ների կիրառության կանոնների խախտման պատասխանատվության մեխանիզմները: Վերացվում է տարբեր հարկման ռեժիմների դեպքում գործող տուգանքների չափերի տարբերությունը: Չեղարկվում են նաեւ երկու եւ ավելի խախտումների դեպքում տուգանքների բազմապատկման գործող կարգավորումները, կասեցմ...
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կբարձրանա ընդերքօգտագործման ոլորտում ներդրումային գրավչությունը. Հովհաննես Հարությունյան
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում առկա մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման եւ անհաղթահարելի ուժի առաջացման հետեւանքով ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման հետ կապված իրավահարաբերությունները: Անհաղ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Ազգային ժողովը հանդես է եկել ՀԱՊԿ ԽՎ 15-ամյակին նվիրված նիստը հունիսին անցկացնելու առաջարկով
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովին: ՀԱՊԿ նախագահության շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակին նվիրված հոբելյանական նիստը հունիսին...
Ֆիզիկական անձանցից տոկոսով ներգրավված փոխառությունների դիմաց վճարված եկամուտների մասով նոր կարգավորում է առաջարկվում
Գործադիրը Հարկային օրենսգրքում նոր կարգավորում է առաջարկում հարկային պլանավորման տարբեր սխեմաների դեմ: Խնդիրը վերաբերում է, մասնավորապես, ֆիզիկական անձանցից տոկոսով ներգրավված փոխառությունների պլանավորմանը: Եկամտահարկի մասով 10 տոկոս դրույքաչափ է գործում, իսկ շահութահարկի մասով՝ 18 տոկոս: Դա ֆիզիկակ...
Հարկային ու մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովների նիստերը կանցկացվեն նաեւ գրավոր ընթացակարգով
Հարկային օրենսգրքում եւ մաքսային ծառայությանը վերաբերող օրենքում փոփոխության արդյունքում հարկային ու մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովների նիստերը կիրականացվեն նաեւ գրավոր ընթացակարգով: Սահմանվում են նաեւ բանավոր ընթացակարգով անցկացնելու դեպքերը: Գործող կարգավորումների համաձայն` հարկային ո...
Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են նաեւ մշակույթի եւ արվեստի ուղղություններով. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 5-ին մասնակցել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կազմակերպած հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառման շրջանակում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին` Ալեն Սիմոնյա...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիք
44-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 20.000 արցախցի ընտանիք տեղափոխվել է Սյունիքի մարզ: Տեղահանվածներից գրեթե 4.000-ն այս պահին էլ բնակվում է Սյունիքում: Շուշիից, Ասկերանից եւ Հադրութից տեղահանված շուրջ 248 ընտանիք է ապրում Տեղ համայնքում: Հենց նրանց հետ շփվելու նպատակով Միացյալ Թագավորության...