Տպել
05.04.2022
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն աշխատում է թափանցիկ եւ անկախ, որեւէ ճնշում հանձնաժողովի վրա չկա. Տիգրան Հակոբյան
1 / 4

2021թ. մամուլն աշխատել է անկաշկանդ, ազատ:

«Այն հռչակած սկզբունքները, որ Կառավարությունը չի միջամտելու ԶԼՄ-ների գործունեության մեջ, մեծ մասամբ պահպանվել են»,-այս մասին ասել է   Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով իր ղեկավարած կառույցի տարեկան հաղորդումը:

Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԵՄ զեկույցին, որում նշված է, որ Հայաստանը 2018թ. համեմատ 17 կետով բարելավել է իր դիրքերը եւ զբաղեցնում է 63-րդ տեղը 180 պետությունների շարքում: 2021թ. բավականին նվազել են բողոքները մեդիաների կողմից խմբագրական աշխատանքներին միջամտելու վերաբերյալ:

ՀՌՀ նախագահն ընդգծել է, որ իրենք աշխատում են թափանցիկ եւ անկախ: Որեւէ ճնշում հանձնաժողովի վրա չկա եւ չի կարող լինել:

Տիգրան Հակոբյանը խոսել է նաեւ տեսալսողական մեդիա ոլորտը կարգավորող օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Նա, կարեւորելով  վերոնշյալ օրենքը, ընդգծել է, որ այն ապահովում է մամուլի ազատությունն ու անկախությունը, սակայն պարունակում է վտանգներ Հայաստանի տեխնիկական անվտանգության համար:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ 2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ գործել են 110 լիցենզավորված ընկերություններ:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդումը կարող եք կարդալ այստեղ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հիմնական զեկուցողի բացակայության պատճառով մինչեւ 2 ամիս ժամկետով հետաձգել է ««ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:


05.04.2022
Նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորությամբ. Ռուբեն Սարգսյան
Նվազագույն աշխատավարձի չափը չի լուծում աշխատողների սոցիալական խնդիրները: Այն չի համապատասխանում նաեւ Հայաստանում հաշվարկված սպառողական զամբյուղին եւ գների ինդեքսի աճին: Այս հիմնավորմամբ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը` 68 հազարից դարձնելով 80 հազար դրամ: Ն...

05.04.2022
Զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հիմքով հատուցում ստացող անձանց համար կսահմանվեն սոցիալական հավասար պայմաններ
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 5-ին Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը:   Մարտական գործողությունների հետեւանքով հաշմանդամ ճանաչված զինծառայողներին կամ զոհված զինծառայողների ընտանիքներին Զինծառայողների ապահովագրության հիմնադր...

05.04.2022
Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասի անվտանգության կարեւոր գործոններից է. Ալեն Սիմոնյան
Ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով քննա...

05.04.2022
Վրաստանի խորհրդարանի նախագահն ու խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ նրանք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատ...

05.04.2022
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

05.04.2022
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...