Ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով քննարկումը:
Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը փաստել է, որ մեր երկիրը շահագրգռված է Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմամբ: Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ այդ դիրքորոշումն արտահայտված է նաեւ Հայաստանի կառավարության 2021-2026թթ. գործողությունների ծրագրում:
Փոխադարձ շնորհավորանքներ են հնչել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:
Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների բազմոլորտ հարաբերությունների խորացումն ունի փոխադարձ կարեւորություն:
ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ երկրների միջեւ փոխվստահության, շարունակական երկխոսության եւ համագործակցության ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:
Երկուստեք բարձրաձայնվել է Հայաստանում եւ Վրաստանում սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանների դերի կարեւորության բարձրացումը: Օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը կողմերը համարել են պետությունների միջեւ հարաբերությունների կարեւոր ուղղություններից:
Քննարկման ընթացքում խոսվել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի առավել սերտ համագործակցության մասին: Կողմերից առաջարկներ են հնչել խորհրդարանների համագործակցության այլ ձեւաչափերի շուրջ եւս, որոնք առաջիկայում կփաստաթղթավորվեն:
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին եւ 44-օրյա պատերազմի հետեւանքներին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգությունն ապահովող կարեւոր գործոններից է:
Խորհրդարանի ղեկավարը հրատապ է համարել հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաեւ միջազգային հումանիտար կառույցների անհապաղ եւ անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում:
Գործընկերները մտքեր են փոխանակել նաեւ Եվրամիությանն անդամակցության շուրջ` քննարկելով Վրաստանի եվրաինտեգրման ուղու առաջնահերթությունները:
Ընդլայնված նիստից հետո Վրաստանի խորհրդարանի նախագահը գրառում է արել Հայաստանի Ազգային ժողովի Պատվո հյուրերի գրքում, այնուհետեւ եղեւնի տնկել ԱԺ բակում:
Պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Նախատեսվում է հանդիպում նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
Նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորությամբ. Ռուբեն Սարգսյան
Նվազագույն աշխատավարձի չափը չի լուծում աշխատողների սոցիալական խնդիրները: Այն չի համապատասխանում նաեւ Հայաստանում հաշվարկված սպառողական զամբյուղին եւ գների ինդեքսի աճին: Այս հիմնավորմամբ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը` 68 հազարից դարձնելով 80 հազար դրամ: Ն...
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն աշխատում է թափանցիկ եւ անկախ, որեւէ ճնշում հանձնաժողովի վրա չկա. Տիգրան Հակոբյան
2021թ. մամուլն աշխատել է անկաշկանդ, ազատ: «Այն հռչակած սկզբունքները, որ Կառավարությունը չի միջամտելու ԶԼՄ-ների գործունեության մեջ, մեծ մասամբ պահպանվել են»,-այս մասին ասել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, ե...
Զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հիմքով հատուցում ստացող անձանց համար կսահմանվեն սոցիալական հավասար պայմաններ
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 5-ին Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը: Մարտական գործողությունների հետեւանքով հաշմանդամ ճանաչված զինծառայողներին կամ զոհված զինծառայողների ընտանիքներին Զինծառայողների ապահովագրության հիմնադր...
Վրաստանի խորհրդարանի նախագահն ու խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ նրանք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատ...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...