Տպել
30.03.2022
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հյուրընկալել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
1 / 3

Մարտի 30-ին ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ խմբակցության պատգամավորներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Արթուր Խաչատրյանը հյուրընկալել են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին եւ դեսպանատան առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին:

Հյուրերի խնդրանքով պատգամավորներն անդրադարձել են Արցախում ստեղծված ռազմաքաղաքական, մարդասիրական եւ տարածաշրջանում ձեւավորված անվտանգային խնդիրներին, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական հարցերին:

Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները, արժեւորելով հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական կապերը, բարձր են գնահատել Ֆրանսիայի միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում,  ինչպես նաեւ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոչը 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում:

Պատգամավորները դիմել են դեսպան Լույոյին՝ առաջարկելով ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսմանն ուղղված ջանքերը:

Պատգամավորները ներկայացրել են նաեւ Հայաստանի Հանրապետությունում եւ, մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովում ձեւավորված իրավիճակի իրենց գնահատականները, ինչպես նաեւ Հայաստանին եւ Արցախին սպառնացող մարտահրավերների լուծման` «Հայաստան» խմբակցության այլընտրանքային մոտեցումները:


30.03.2022
Քննարկում հանրային սննդի վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ
Մարտի 31-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 214 դահլիճում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տնտեսական բլոկի պատգամավորների նախաձեռնությամբ տեղի կունենա փակ աշխատանքային քննարկում՝ հանրային  սննդի վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ: Լրատվամիջոցների ներ...

30.03.2022
Հայաստանի եւ Իրաքի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 185 մլն դոլար
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը մարտի 30-ին հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Դաբան Շադալայի հետ: Ողջունելով հյուրին՝ Ռուստամ Բաքոյանը դրական է գնահատել վերջին տարիներին երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների զարգացման դինա...

30.03.2022
Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 30-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Էդուարդ Աղաջանյանը բարձր է գնահատել դեսպանի գործուն դերակատարությունը Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ հարաբերությունն...

30.03.2022
Շարունակվում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հանդիպումները Եվրոպական խորհրդարանում
Շարունակելով Եվրոպական խորհրդարանում հանդիպումները՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 30-ին քննարկումներ են ունեցել ՀՀ-ԵՄ խո...

30.03.2022
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության գարնանային նստաշրջանին
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սիսակ Գաբրիելյանը եւ պատվիրակության անդամներ Ծովինար Վարդանյանը եւ Հրաչյա Հակոբյանը մարտի 26-28-ը մասնակցել են Միլանում կայացած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության գարնանային նստաշրջանին: Նի...

30.03.2022
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ մարտի 30-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով, եթե խմբակ...

30.03.2022
Օրենսդրական նախաձեռնությամբ Վարչական դատարան կարող է դիմել նաեւ հարկային մարմինը` բանկերում ու ֆինանսական կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն ստանալու նպատակով
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ մարտի 30-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ կից նախագծերի փաթեթը, որով Վարչական դատա...

30.03.2022
Խորհրդարանում քննարկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին 2020-2021թթ. հաղորդումը
Մարտի 30-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին 2020-2021թթ. հաղորդումը: 2020-2021թթ. ընթացքում ԸՕ պահանջներին համապատասխան՝ կազմակերպվել եւ անցկացվել են ՀՀ Ազգային ժողովի արտա...

30.03.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...