Մարտի 30-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին 2020-2021թթ. հաղորդումը:
2020-2021թթ. ընթացքում ԸՕ պահանջներին համապատասխան՝ կազմակերպվել եւ անցկացվել են ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ եւ 58 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նշված համայնքներից 44-ը խոշորացված համայնքներ են: Տիգրան Մուկուչյանը նշել է, որ ԿԸՀ-ն ԱԺ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների հետ կապված իր գործունեության վերաբերյալ հաղորդումը խորհրդարանին սահմանված կարգով ներկայացրել է 2021թ.:
«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի եւ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ 2020թ. մեկնարկել են նաեւ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացվելու նախապատրաստական աշխատանքները: Հանրաքվեի գործընթացը չեղարկվել է քվեարկության օրվանից 20 օր առաջ: Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ԿԸՀ-ի կողմից կատարված աշխատանքները մինչեւ չեղարկումը:
Զեկուցողն անդրադարձել է 2021թ. ընդունված ԸՕ-ին՝ ներկայացնելով նոր իրավակարգավորումներով պայմանավորված կատարված անհրաժեշտ ծրագրային աշխատանքները:
Տիգրան Մուկուչյանն ընդգծել է, որ կատարված աշխատանքները, ծրագրային փոփոխություններն ու լուծումները, ամրագրված գործիքակազմը միտված են կատարելագործելու ընտրական գործընթացը:
Քննարկում հանրային սննդի վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ
Մարտի 31-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ 214 դահլիճում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տնտեսական բլոկի պատգամավորների նախաձեռնությամբ տեղի կունենա փակ աշխատանքային քննարկում՝ հանրային սննդի վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ: Լրատվամիջոցների ներ...
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հյուրընկալել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
Մարտի 30-ին ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ խմբակցության պատգամավորներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Արթուր Խաչատրյանը հյուրընկալել են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին եւ դեսպանատան առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին: Հյուրերի խ...
Հայաստանի եւ Իրաքի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 185 մլն դոլար
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը մարտի 30-ին հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Դաբան Շադալայի հետ: Ողջունելով հյուրին՝ Ռուստամ Բաքոյանը դրական է գնահատել վերջին տարիներին երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների զարգացման դինա...
Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 30-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Էդուարդ Աղաջանյանը բարձր է գնահատել դեսպանի գործուն դերակատարությունը Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ հարաբերությունն...
Շարունակվում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հանդիպումները Եվրոպական խորհրդարանում
Շարունակելով Եվրոպական խորհրդարանում հանդիպումները՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 30-ին քննարկումներ են ունեցել ՀՀ-ԵՄ խո...
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության գարնանային նստաշրջանին
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սիսակ Գաբրիելյանը եւ պատվիրակության անդամներ Ծովինար Վարդանյանը եւ Հրաչյա Հակոբյանը մարտի 26-28-ը մասնակցել են Միլանում կայացած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության գարնանային նստաշրջանին: Նի...
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ մարտի 30-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով, եթե խմբակ...
Օրենսդրական նախաձեռնությամբ Վարչական դատարան կարող է դիմել նաեւ հարկային մարմինը` բանկերում ու ֆինանսական կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն ստանալու նպատակով
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ մարտի 30-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ կից նախագծերի փաթեթը, որով Վարչական դատա...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...