Տպել
29.03.2022
ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին նվիրված նիստում ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 29-ին մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված նիստին: ԱՊՀ պետությունների խորհրդարանների նախագահներն ընթերցել են իրենց պետությունների ղեկավարների ուղերձները: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Անցած տարիների ընթացքում Միջխորհրդարանական վեհաժողովը դարձել է մասնակից պետությունների օրենսդիր մարմինների համագործակցության գործուն հարթակ: Վստահ եմ, որ Միջխորհրդարանական վեհաժողովի օրակարգում առկա հարցերը կարելի է համատեղ լուծել՝ հենվելով պառլամենտարիզմի լավագույն ավանդույթների վրա, գտնել այնպիսի կարեւոր խնդիրների արդյունավետ լուծումներ, ինչպիսիք են՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, պետականաշինությունը, իշխանության թեւերի միջեւ փոխգործակցությունը, քաղաքացիական հասարակության ձեւավորումը:

Հայաստանի Հանրապետությունն առանձնահատուկ նշանակություն է տալիս միջխորհրդարանական համագործակցության հետեւողական զարգացմանը: Վստահ ենք, որ ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում բազմակողմ փոխգործակցության պատկառելի փորձի հարստացումն այսուհետ եւս կնպաստի ինչպես մեր երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ գործունեությանը, այնպես էլ՝ մեր պետությունների միջեւ ընդհանուր առմամբ համագործակցության զարգացմանը»:


29.03.2022
ՀՀ ԱԺ պատգամավորները Եվրոպական խորհրդարանում ներկայացրել են Ադրբեջանի սադրանքի հետեւանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 29-ին Բրյուսելում հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով ...

29.03.2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանում
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 29-ին Եվրոպական խորհրդարանում հանդիպել են Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի երկրների հետ ...

29.03.2022
Դեղերի շուկայում առկա խնդիրների վերաբերյալ քննարկում Ազգային ժողովում
Մարտի 29-ին ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է աշխատանքային քննարկում՝ «ՀՀ-ում դեղերի շուկայում առկա խնդիրները» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ-ում դեղերի ներկայացուցչությունների ներկայացուցիչներ: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը...

29.03.2022
Ալեն Սիմոնյանի պատասխանն Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահին արժանացել է բուռն ծափահարությունների
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ալմաթիում մասնակցում է ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին նվիրված միջոցառումներին: Նիստում ՀՀ խորհրդարանի ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակի վրա՝ մասնավորապես անդրադառնալով մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը ռուսական խաղաղապահ զոր...

29.03.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգեւատրվել է ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված միջոցառումներին: Հանդիսավոր միջոցառումների շրջանակում մարտի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգեւատրվել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողով...

29.03.2022
ԱՊՀ-ն ներդրում ունի հետխորհրդային տարածքի երկրների պետականաշինության հետագա զարգացման գործում. ՀՀ ԱԺ նախագահը՝ ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը շնորհավորել է ԱՊՀ պատվիրակներին հոբելյանական տարվա առթիվ: ԱԺ նախագահը հիմնականում անդրադարձել է Ալմաթիի հռչակագրի ստորագրումից հետո միջպետական եւ բազմազգ ձեւաչափով գործող ԱՊՀ միջխորհրդարանական համ...