Տպել
28.03.2022
Միջազգային ֆինանսական շուկաները վստահում են Կառավարության վարած քաղաքականությանը
1 / 3

Մարտի 28-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն Արմեն Գեւորգյանի նախագահությամբ քննարկել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը զեկույցում անդրադարձել է 2021թ. իրականացված  հարկաբյուջետային քաղաքականությանը: Որպես կարեւոր իրադարձություն՝ առանձնացվել է եվրապարտատոմսերի թողարկման փաստը: Թողարկվել են 750 մլն դոլար ծավալով եվրապարտատոմսեր՝ 3,875  տոկոս եկամտաբերությամբ:

Ըստ զեկուցողի՝ միջազգային ֆինանսական շուկաները վստահությամբ են վերաբերում Կառավարության կողմից իրականացվող մակրոտնտեսական քաղաքականությանն ու վարկունակությանը:

Հատկանշական է, որ հաշվետու տարվա ընթացքում միջազգային հեղինակավոր կազմակերպությունները պահպանել են նախկինում տրված գնահատականները, վարկանիշերը՝ փաստելով, որ Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը բավարար դրական նշանակություն ունի առկա ռիսկերը կառավարելու տեսանկյունից:

Արձանագրվել է, որ հաշվետու տարում բոլոր ծախսերը կատարվել են ժամանակին եւ ամբողջ ծավալով: Ընթացիկ ծախսերի առումով որեւէ շեղում չի արձանագրվել, իսկ կապիտալ ծախսերը եղել են գրեթե նույնական:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ վարվող հարկային քաղաքականությանը, հակաճգնաժամային ծրագրերին, պետական պարտքին:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...