National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.3.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
25.03.2022
Ադրբեջանի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը. Էդուարդ Աղաջանյան
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 25-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին:

Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային` հատկապես ՀՀ անկախության ձեռք բերումից հետո բազմաթիվ հարցերում մեր երկրին ու հայ ժողովրդին մշտապես աջակցելու համար: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ բանաձեւերն ու կոչերը:

Խոսելով երկկողմ փոխգործակցությունից` կողմերը փաստել են, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է: Այս համատեքստում Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված` «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի անցկացումը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը:

Որպես ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ` Էդուարդ Աղաջանյանը արժեւորել է բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության զարգացումը:

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին` հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման եւ Արցախի Փառուխ գյուղ ներխուժման հետեւանքով ստեղծված իրավիճակը: Էդուարդ Աղաջանյանի խոսքով` Ադրբեջանի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունը եւ խաղաղությունը, ինչպես նաեւ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ օրակարգային կարեւորագույն խնդիրներից է ռազմագերիների եւ այլ գերեվարված անձանց վերադարձը հայրենիք, որը մարդասիրական խնդիր է:

Դեսպանը վերահաստատել է, որ երկու երկրների իշխանությունների միջեւ առկա է արդյունավետ երկխոսություն: Անն Լույոն խոսել է խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման կարեւորության մասին, բարձր գնահատել Հայաստանում ժողովրդավարացման գործընթացը:
 


25.03.2022
Հանդիպում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ խմբակցության պատգամավորները հանդիպել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020թ.-ից իրականացնում է «իԳործ» ծրագիրը, որը մե...

25.03.2022
Ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետում խնդիրը կվերացվի, եւ ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան ելման դիրքեր. Էդուարդ Աղաջանյան
Մարտի 25-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հանդիպումը խորհրդարանում հավատարմագրված լրագրողների հետ: Լրատվամիջոցների ներկայացուցիչները հետաքրքրվել են Արցախում տիրող  իրավիճակով: Էդուարդ Աղաջանյանի խոսքով` Արցախում տեղի ունեցողն Ադր...

25.03.2022
Հաշվեքննության փաստաթղթերում չեն արձանագրվել չարաշահումների մասին տվյալներ. Գեւորգ Պապոյան
Մարտի 15-ին ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել էր ՀՀ առողջապահության նախարարությունում 2021թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը: ՀՀ առող...

25.03.2022
Էդուարդ Աղաջանյանը կհանդիպի ԶԼՄ ներկայացուցիչների հետ
Մարտի 25-ին՝ ժամը 14:00-ին, 414 դահլիճում տեղի կունենա ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:...

25.03.2022
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային  ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am