National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.3.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
23.03.2022
Ի՞նչ աշխատանքներ է իրականացնում ԱԳ նախարարությունը՝ կապված գազի մատակարարման դադարեցման հետ. Տաթեւիկ Գասպարյան
1 / 1

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ աշխատանքներ է իրականացնում ՀՀ ԱԳ նախարարությունը միջազգային ասպարեզում՝ ներկայացնելու Արցախում գազի մատակարարման դադարեցման եւ դրա հետեւանքով հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով Ադրբեջանի գործողությունները:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ գործի են դրվել դիվանագիտական բոլոր ջանքերը՝ կարգավորելու համար խնդիրը: Իրականացվել են մի շարք քայլեր, կան արդեն արձագանքներ միջազգային գործընկերներից: «Ցավոք, տեղում հարցը դեռ լուծված չէ»,- ասել է նախարարը:


23.03.2022
Ձեր գործելաոճն է՝ հրապարակայնացնել այն, ինչի կարիքը չկա. Սուրեն Պապիկյանն ընդդիմադիր պատգամավորին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցն առնչվել է երկրի տարածքային ամբողջականության խնդրին: Ըստ նրա՝ վերջերս Կապանի Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմն իրականացրել է առաջխաղացում, որը նկատել են միայն գյուղացիները: Ինչո՞ւ է հնարավոր եղել այդ առաջխաղացումը: ՀՀ պաշտպանության նախ...

23.03.2022
Ելենա Կիրակոսյանի հարցը 44-օրյա պատերազմին մասնակցած ուսանողների վարձավճարի վերաբերյալ
Մարտի 23-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվել է 44-օրյա պատերազմի մասնակիցներին բարձրագույն ուսումնական հաստատություններում տրամադրվող զեղչերի հնարավորությունից:...

23.03.2022
ՀՀ դիրքորոշումը Շուշիի հռչակագրի կապակցությամբ փոփոխության չի ենթարկվել. ԱԳ նախարար
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը տեղեկացրել է, որ 2021թ. հունիսի 15-ին ընդունված Շուշիի տխրահռչակ հռչակագիրն սկսել է վավերացվել խորհրդարանների, մասնավորապես՝ Թուրքիայի խորհրդարանի կողմից: Պատգամավորին այս կապակցությամբ հետաքրքրել է ԱԳ նախարարության արձագանքը: ԱԳ նախարար Արարատ...

23.03.2022
Չկան բավարար լիցենզավորված ընկերություններ՝ փորձարկումներ անցկացնելու համար. Մարիամ Պողոսյան
ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանը հետաքրքրվել է Երեւան քաղաքում եւ մարզերում փորձարկում անցկացնող բավարար թվով լիցենզավորված ընկերություններ ապահովելու ուղղությամբ նախարարության կողմից ձեռնարկվող քայլերով: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանել է, որ արդեն Հայա...

23.03.2022
Հունվարի 1-ից մեկնարկել է երրորդ եւ հաջորդ երեխային դրամական աջակցություն տրամադրելու ծրագիրը
Մարտի 23-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, հարց ուղղելով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին, տեղեկացրել է, որ հարցն ուղղում է հանրային իրազեկումն ապահովվելու եւ որոշակի ճշգրտումներ մտցնելու համա...

23.03.2022
Պետությունը 85 տոկոսով ավելացրել է գիտության ֆինանսավորումը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցը վերաբերել է պետական բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմի երիտասարդացման խնդրին, դասախոսների վարձատրության բարձրացմանը, սոցիալական հարցերի լուծմանը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ շարունակվում են ...

23.03.2022
Միջպետական պայմանագիրը կանցնի բոլոր սահմանված ընթացակարգերով. ԱԳ նախարար
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձել է Արարատ Միրզոյանի՝ օրերս տված հարցազրույցներից մեկին, որում նախարարը խոսել էր Ադրբեջանի ներկայացրած առաջարկների մասին: ...

23.03.2022
Կառավարությունն ընդունել է պարարտանյութի սուբսիդավորման վերաբերյալ ծրագիրը. Վահան Քերոբյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ է արվում, որպեսզի  թեթեւացվի գյուղոլորտում զբաղվածների հոգսը, քանի որ միջազգային շուկայում բարձրացել են  դիզվառելիքի եւ պարարտանյութերի գները: Վահան Քերոբյան...

23.03.2022
Արցախում հումանիտար ճգնաժամի, անվտանգության ուղղությամբ նախատեսվող Կառավարության միջոցառումների մասին
Տիգրան Աբրահամյանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվել է Արցախի հումանիտար ճգնաժամի, անվտանգության ուղղությամբ ՀՀ Կառավարության ձեռնարկած միջոցառումների մասին: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանել է. «Մենք ունենք 21 միջոցառումների իրականացման ձեւաչափ, որոնք պատրաստ են իրականացման ցանկաց...

23.03.2022
Մեզ համար շարունակում է սկզբունքային մնալ ԼՂ հայության իրավունքների եւ կարգավիճակի հարցը. Արարատ Միրզոյան
Արուսյակ Ջուլհակյանն արտաքին գերատեսչության ղեկավարից հետաքրքրվել է Ադրբեջանի 5 կետանոց առաջարկների ու Հայսատանի դիրքորոշման վերաբերյալ: ...

23.03.2022
Հռիփսիմե Ստամբուլյանի հարցը` տնտեսական աճի կանխատեսումների վերաբերյալ
Մարտի 23-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվել է, թե նախարարությունն այս տարվա համար տնտեսական աճի ի՞նչ կանխատեսումներ ունի, արդյո՞ք այդ կանխատեսումները տարբերվում են նախորդ տարվանից: Է...

23.03.2022
Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում ամենաքիչ գնաճ արձանագրած պետություններից է
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հարցն առնչվել է կենսաթոշակների բարձրացմանն ու գնաճային խնդիրներին: Ըստ նրա` 2020 եւ 2021 թվականներին չի բարձրացել կամ շատ չնչին չափով է ավելացել կենսաթոշակների միջին չափը, իսկ սպառողական նվազագույն զամբյուղի գները մի քանի անգամ են բարձրացել: ՀՀ ա...

23.03.2022
Գեղամ Նազարյանի հարցը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի վերաբերյալ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադարձել է Ադրբեջանի սահմանին գտնվող Հայաստանի բնակավայրերի, մասնավորապես` բնակարանային խնդիրներին`  նշելով, որ բանկերը վարկ չեն տրամադրում տուն կառուցելու համար: Գեղամ Նազարյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք Կառավարությունը քննարկել է սահ...

23.03.2022
Անահիտ Ավանեսյանը` բժշկական օգնության եւ սպասարկման պետական պատվերի քանակի սահմանափակման մասին
Մարտի 23-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է բժշկական օգնության եւ սպասարկման պետական պատվերի տրամադրման հարցով: Պատգամավորը նշել է, որ ստացել է բողոքներ այն մասին, ...

23.03.2022
Իշխան Սաղաթելյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին: Ողջունելով հյուրերին` Իշխան Սաղաթելյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսի...

23.03.2022
Խորհրդարանը քննարկել է մի շարք համաձայնագրեր
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկել են ««Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագրի նպատակն է բարձրացնել վտանգավոր բեռների մի...

23.03.2022
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մարտի 24-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն- 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն- 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն- 11:40-12:00: ...

23.03.2022
Քննարկվել են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունն ու լրացումները
Կառավարության հեղինակած ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մարտի 23-ին առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հիմնական զեկուցողը նշել է,...

23.03.2022
Օրենսդրական փոփոխության նպատակն է ապահովել լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների վերադարձելիությունը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախատեսվում է լիզինգատուին եւ լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգ...

23.03.2022
Գործադիրը պարզեցնում է փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը
Փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի մարտի 23-ի նիստում: Ըստ էկոնոմիկայ...

23.03.2022
Պատգամավորներն անդրադարձել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին
Մարտի 23-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Մասնավորապես, առա...

23.03.2022
Քննարկվել է հողամասերի ընդլայնմանն առնչվող օրինագիծը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ մարտի 23-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարը նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ձեւավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստերում «Կառուցապատողնե...

23.03.2022
Քննարկվել է ԵԽ անդամ պետություններում փաստաթղթերի մատչելիության իրավունքին վերաբերող կոնվենցիայի վավերացման հարցը
Մարտի 23-ին պատգամավորները քննարկել են ««Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման մասին»  նախագիծը: Այն ստորագրվել է 2009թ. հունիսի 18-ին: Փաստաթղթի նպատակն է ապահովել ԵԽ անդամ պետություններում յուրաքանչյուր անձի կողմից ներկայացված հարցման հիման վրա, ա...

23.03.2022
Առաջարկվող փոփոխությամբ կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունը
Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում` նպատակ ունենալով ապահովել Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունը: Խորհրդարանը նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկել է մարտի 23-ի նիստում: Առաջարկվում է Հատուկ քննչական ծառայությանը տրված լիազորությ...

23.03.2022
Փոփոխություններ եւ լրացում «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում
Խորհրդարանը մարտի 23-ին առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշ...

23.03.2022
Ինդոնեզիայում շարունակվել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի հերթական նստաշրջանի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն Ինդոնեզիայում մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի շրջանակներում անցկացվող Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի հերթական նստաշրջանի աշխատանքներին: Մարտի 22-ին կազմակերպվել են պանելային քննարկում...

23.03.2022
Առաջարկվում է գործարար միջավայրի վրա դրական ազդեցություն ունեցող կարգավորում
Ազգային ժողովը մարտի 23-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակը նշել է, որ Հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածում առկա են նույն հոդվածի տարբեր դրույթների ակնհայտ հակասություններ: Հ...

23.03.2022
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը մարտի 23-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Քվեարկությամբ ընդունվել են նախորդ օրը քննարկված օրինագծերը, բացառությամբ՝ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդեւանյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Քրեական դատավարության օրեն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am