Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Ինդոնեզիայում է:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի շրջանակներում անցկացվող Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի հերթական նստաշրջանի բացմանը:
Նստաշրջանի առաջին օրը՝ մարտի 21-ին, ներկայացվել են Միջխորհրդարանական միության վերջին զարգացումները՝ ուշադրությունը բեւեռելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների համապատասխան թիրախների վրա: Այդ թիրախների հիմքում են ժողովրդավարական խորհրդարանների ցուցիչները: Այս համատեքստում առանձնացվել է 7 ենթաթիրախ՝ նկատի ունենալով արդյունավետ, հաշվետու, թափանցիկ, արձագանքող, ներառական, մասնակցային ու ներկայացուցչական օրենսդիր մարմնի առկայությունը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն ասոցիացիայի անդրանիկ նիստի շրջանակում աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաեւ մի շարք երկրների աշխատակազմերի պատվիրակությունների հետ, այդ թվում՝ Գերմանիայի եւ Ավստրիայի:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են խորհրդարանների աշխատակազմերի միջեւ կայուն հարաբերությունների ստեղծման եւ ամրապնդման հարցերը, շեշտադրվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կարողություններն ուժեղացնելու նպատակով համաշխարհային լավագույն փորձի ներդրման անհրաժեշտությունը:
Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը եւ ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը:
Միջխորհրդարանական միությունն իրականացնում է անդամ պետությունների խորհրդարանների աշխատակազմերի համար ձեռնարկ-ուղեցույցի մշակման ավարտական աշխատանքները: Փաստաթուղթը կնպաստի վերոնշյալ ենթաթիրախների կյանքի կոչմանը եւ կաջակցի անդամ պետությունների խորհրդարանների կողմից ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ընդհանրական իրագործմանը:
Խորհրդարանը քննարկել է արտահերթ համարված օրենսդրական փաթեթը
Ազգային ժողովը մարտի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդեւանյանի եւ Աղվան Վարդանյանի հեղինակած «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենս...
Քննարկվել է իրավապահ մարմինների սոցիալական երաշխիքների բարելավմանն ուղղված նախաձեռնությունը
Խորհրդարանը մարտի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է իրավապահ մարմինների սոցիալական երաշխիքների բարելավմանն ուղղված նախաձեռնությունը: ՀՀ կառավարությունը եւ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արթուր Դավթյանն առաջարկում են փոփոխություններ եւ լրացում կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ...
ՀՀ Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը մարտի 22-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քննարկել է «ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն քարտուղար Հայկ Մամիջանյանի առաջարկով խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է 19...