Տպել
09.03.2022
Խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել
1 / 13

Ազգային ժողովը մարտի 9-ին հրավիրված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը պարզաբանել է, որ առաջարկվում է հստակեցնել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը:

«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքով  նախատեսված է «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը, ըստ որի՝ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ է ծխախոտահումք չպարունակող, էլեկտրոնային (էլեկտրականություն կամ մարտկոցներ) եղանակով աշխատող արտադրանքը (քարթրիջով կամ տարայով), որի միջոցով նիկոտինի եւ պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, առանձին դեպքերում նաեւ տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լուծույթի գոլորշիացմամբ առաջացած աերոզոլը փոխանցվում է օգտագործողի օրգանիզմ:

Փոխնախարարը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի շուկայում նոր արտադրատեսակների առկայությունը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը եւ վերոնշյալ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «լուծույթի»  բառից հետո ավելացնել «, նյութի» բառը:

«Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է Արամ Վարդեւանյանը՝ հայտնելով, որ խմբակցությունը նախագծին ձեռնպահ է քվեարկելու:

Առաջարկի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը փոխանցել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա հայտնել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը դիրքորոշում չի հայտնել:

Քվեարկության արդյունքում նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

ԱԺ որոշմամբ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպվել է հատուկ ընթացակարգով՝ այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո քսանչորս ժամվա ընթացքում:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ  գլխադասային հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ  մինչեւ երկրորդ ընթերցում կատարվել են տեխնիկական որոշ շտկումներ: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է նախաձեռնությունը:


09.03.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության ներկայացրած նախագծին
Մարտի 9-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»՝ Կառավարության ներկայացրած օր...

09.03.2022
Հակոբ Արշակյանը Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորել է խորհրդարանի աշխատակազմի կանանց եւ կին պատգամավորներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորել է օրենսդիր մարմնի աշխատակազմի կանանց եւ կին պատգամավորներին: ԱԺ փոխնախագահը նրանց մաղթել է երջանկություն եւ բարօրություն թե՛ անձնական կյանքում, թե՛ աշխատանքում: Հակոբ Արշակյանը կարե...

09.03.2022
Տեղի կունենա ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման վերաբերյալ աշխատանքային քննարկում
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ մարտի 10-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի 314 դահլիճում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգնաձոր համայնքի եւ ՀՊՏՀ ներկայացու...

09.03.2022
Արժույթի միջազգային հիմնադրամը մեր երկրին կտրամադրի բյուջետային աջակցության վարկ
Ազգային ժողովը մարտի 9-ի նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022թ. հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ...

09.03.2022
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

09.03.2022
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կգումարի արտահերթ նիստ
Մարտի 9-ին` ժամը 15:30-ին, 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Օրակարգը` այստեղ:   ...