Տպել
04.03.2022
Նախատեսվում է ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին հաշվարկել ամսական դրամական փոխհատուցում
1 / 7

Ազգային ժողովը մարտի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Նախաձեռնությունը հեղինակել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Օրենքը սահմանում է, որ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակարան վարձակալելու դիմաց Կառավարության սահմանած կարգով եւ չափերով պայմանագրային զինծառայողներին տրվում է դրամական փոխհատուցում:

Թագուհի Թովմասյանին հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ զինծառայողները մի շարք պատճառներով չեն կարողանում պայմանագիր կնքել այն սեփականատերերի հետ, որոնց տունը վարձակալում են: Փոխարենը զինծառայողները վարձավճարի փոխհատուցում ստանալու նպատակով համապատասխան հանձնաժողով են ներկայացնում այն սեփականատիրոջ հետ կնքված պայմանագիրը, որի տանը չեն ապրում:

Պատգամավորի գրությանն ի պատասխան` Դատախազությունից հայտնել են, որ 81 քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ` խարդախության հոդվածով: «Ստացվում է, որ զինծառայողը վարձով ապրելու համար դատվում է խարդախության հոդվածով»,- մտահոգություն է հայտնել Թագուհի Թովմասյանը:

Իրավիճակը կանխելու նպատակով հեղինակն առաջարկում է զինծառայողից այլեւս չպահանջել նոտարական վավերացմամբ վարձավճարի պայմանագիր: Միայն սեփականություն չունենալու մասին Կադաստրի կոմիտեի տեղեկանքը պետք է բավարար լինի այդ փոխհատուցումից օգտվելու համար: Հեղինակը կարծում է, որ պետությունը պետք է ընդգծված վերաբերմունք ցուցաբերի զինծառայողների նկատմամբ` հաշվի առնելով նրանց տրվող աշխատավարձի չափը:

Թագուհի Թովմասյանը նշել է, որ խնդիրը քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

Գլխադասային` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը: «Մեր երկրի պաշտպանության հետ կապված բոլոր հարցերը մեզ համար չափազանց կարեւոր են, եւ դրանց բազմակողմանի ուսումնասիրությունն անհրաժեշտ ենք համարում»,- ընդգծել է պատգամավորը:

Կառավարության տեսակետը բարձրաձայնել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Նա նշել է, որ առաջարկվող փոփոխությունները չեն բխում օրենքի 65-րդ հոդվածի կարգավորման էությունից: Հոդվածի կարգավորման նպատակը ոչ թե պարզապես դրամական փոխհատուցում տրամադրելն է, այլ` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին աջակցելը: Կառավարությունը ծրագրում է համալիր լուծումներ տալ զինծառայողների`  բնակարանով ապահովման գործընթացին եւ այս պահին առաջարկում է ձեռնպահ մնալ կարգավորումների ընդունումից:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթ է ունեցել Թագուհի Թովմասյանը: Նա անդրադարձել է առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ պատգամավորների ելույթներում հնչած մտահոգություններին: Պատգամավորը փաստել է, որ նախաձեռնության վերաբերյալ պատգամավորներն որեւէ առաջարկ չեն ներկայացրել:

Սեյրան Օհանյանը, ներկայացնելով ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը, նշել է, որ հեռանկարային լուծումը` զինծառայողներին հավելավճարների տրամադրումն է:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը բարձրաձայնել է Արթուր Հովհաննիսյանը: Նա նշել է, որ խմբակցությունը կարեւորում է զինվորականներին վերաբերող ցանկացած նախագիծ, սակայն ներկայացված նախաձեռնությամբ չի լուծվում ոլորտում առկա խնդիրը:
 


04.03.2022
Արտահերթ նիստ կգումարի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը
Մարտի 7-ին` ժամը 13:00-ին, 114 դահլիճում արտահերթ նիստ կգումարի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը: ...

04.03.2022
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
Մարտի 4-ի ԱԺ նիստում պատգամավորները քննարկել են ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների բնակչության զբաղվածությանն աջակցելու ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղ...

04.03.2022
Հայաստան-Իրան խորհրդարանական բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԻԻՀ Մեջլիսի պատգամավորների հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը, խմբի անդամներ Մարիամ Պողոսյանը, Նարեկ Բաբայանը, Գուրգեն Մելքոնյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Նազարյանը մարտի 4-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի պատգամավորներ Սեյեդ Ահմադ Ռասուլինեժադի, Մասումեհ Փաշա...

04.03.2022
Քննարկվել է մարզերում բնակելի թաղամասերի կառուցապատմանն աջակցող նախաձեռնություն
Նպատակ ունենալով ներդաշնակեցնել բազմաբնակարան շենքերի եւ բնակելի տների հետ կապված գործարքներին վերաբերող օրենսդրական կարգավորումները, խթանել մարզերում բնակելի թաղամասերի կառուցապատումը` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Նարեկ Զեյնալյանը եւ Լուսինե Բադալյանն առա...

04.03.2022
Քննարկվել են օրենսգրքերում նախատեսվող փոփոխությունները
Ազգային ժողովի մարտի 4-ի հերթական նիստում ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Նախագծի փաթեթի մշակումը պայմանավորված է հարկային նպատակներով բանկե...

04.03.2022
Նախատեսվում է հստակեցնել եւ կանոնակարգել հարկային օրենսդրության կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները
Ազգային ժողովը մարտի 4-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նախագծի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած հարցերի կանոնակարգումն ու հստակե...

04.03.2022
Զարգացած եւ պաշտպանված պետություն ունենալու հիմքը լավ կրթությունն է
Մարտի 4-ին Ազգային ժողով այցելած Արարատի մարզի Վանաշենի միջնակարգ դպրոցի  աշակերտների  եւ  ուսուցիչների հետ հանդիպել ու «Բաց դաս» են անցկացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթեւիկ Գասպարյանն ու Ռուստամ Բաքոյանը: Հանդիպման առանցքում կրթության ոլորտում ընթացող...

04.03.2022
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մարտի 7-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն- 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն-11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն -11:40-12:00: ...

04.03.2022
Մարտի 9-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ԱԺ նախագահի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ մարտի 9-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը` կից հղմամբ:   ...

04.03.2022
Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի եւ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հարազատ եղբայրներին կամ որդիներին
Ազգային ժողովը մարտի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի եւ Հ...

04.03.2022
Լեւոն Սահակյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Մարտի 4-ի նիստում ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով ԿԲ խորհրդի անդամի ընտրության արդյունքները, նշել է, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր: 69 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ  Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է ընտրվել Լեւոն Սահակյանը: Հիշեցնենք, ո...

04.03.2022
Կընդլայնվի ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը
Մարտի 4-ին խորհրդարանը, շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Քվեարկությունների ավարտից հետո Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի, Արուսյակ Մանավազյանի հեղի...

04.03.2022
Հայտարարություն Ազգային ժողովի հատուկ նիստում Հանրապետության նախագահի՝ պաշտոնը ստանձնելու մասին
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2022 թվականի մարտի 3-ին Հանրապետության նախագահ է ընտրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազ...