Տպել
03.03.2022
Գործադիրը փորձում է կանխել տնտեսվարողների կողմից ագրեսիվ հարկային պլանավորում իրականացնելը
1 / 1

Առաջին ընթերցումով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մարտի 3-ի նիստում քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ ֆիզիկական անձանց դեպքում Հարկային օրենսգրքով եկամտային հարկի դրույքաչափը 10 տոկոս է, իսկ շահութահարկի դրույքաչափը՝ 18 տոկոս: Կան դեպքեր, երբ բաժնետերերն իրենց սեփական ընկերություններին տոկոսով փոխառություն են տրամադրում եւ ստացվում է, որ այդ ընկերությունների համար այդ տոկոսները ծախս են համարվում, նվազեցվում են համախառն եկամուտից: Զեկուցողի խոսքով՝ նման արհեստական գործարքներով բազայի քայքայում է տեղի ունենում. մի հատվածում 10 տոկոս հարկ է վճարվում, մյուսում՝ նույն գումարի չափով նվազեցվում է: Հետեւաբար, 18 տոկոսի տարբերության՝ 8 տոկոսի չափով որոշակի պլանավորում է լինում իրականացնել: Օրենսդրական առաջարկի նպատակն այս մեխանիզմը կանխելն է: «Ոչ թե արգելում ենք փոխառություններ տրամադրելը, այլ փոխառության տրամադրման դեպքում հիմք են ընդունվում եկամտային հարկի ընդհանուր դրույքաչափերը, այսինքն՝ այս տարի 21 տոկոս, հաջորդ տարի՝ 20»,-նշել է Ռուստամ Բադասյանը՝ հավելելով՝ նպատակն է թույլ չտալ որեւէ պլանավորում արհեստական գործարքների միջոցով:

Ռուստամ Բադասյանը նշել է, որ այս փոփոխության արդյունքում պետական բյուջեի հարկային մուտքերը կարող են ավելանալ մինչեւ 5 մլրդ դրամով:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ օրինագծի կարգավորման նպատակը տնտեսվարողների կողմից ագրեսիվ հարկային պլանավորում իրականացնելը կանխելն է:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ,«Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Հրաչյա Հակոբյանի, Էմմա Պալյաննի եւ Հռիփսիմե Հունանյանի հեղինակած ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ու Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերը, ինչպես նաեւ Կառավարության՝  ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ու ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթները:

Խորհրդարանը կշարունակի հերթական նիստերի աշխատանքը մարտի 4-ին՝ ժամը 10:00-ին:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...