Տպել
03.03.2022
«Բաց դաս»-ի առանցքում եղել են կրթության ոլորտն ու դրա բարեփոխման հեռանկարները
1 / 12

Մարտի 3-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:

Նրանց հետ հանդիպել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ նույն հանձնաժողովի անդամ Հակոբ Ասլանյանը:

Զրույցն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով, որի ընթացքում աշակերտները հետաքրքրվել են, թե կրթության եւ գիտության ոլորտում ինչ բարեփոխումներ են սպասվում:  Պատգամավորները մանրամասն պատասխանել են հնչեցված հարցերին:

Օրենսդիրները նկատել են, որ աշակերտներն օրենսդիր մարմին են այցելել կարեւոր մի իրադարձության ժամանակ, երբ  ընդամենը րոպեներ առաջ 71 կողմ ձայնով  Հանրապետության նախագահ է ընտրվել Վահագն Խաչատուրյանը:

Բաբկեն Թունյանը եւ Սիսակ Գաբրիելյանը երեխաներին հորդորել են աննպատակ չվատնել ժամանակը, եւ լավ սովորել:  Բաբկեն Թունյանը նաեւ նշել է, որ գիտելիքն ամենակարեւոր ներդրումն է, որ նրանք կարող  են այժմ անել:

«Կրթությունն ամենակարեւորն է: Հաղթում է այն երկիրը, ժողովուրդը, որն իր երկրում ունենում եւ ձեւավորում է իրական կրթություն»,- ասել է երկար տարիներ մանկավարժ  աշխատած Հակոբ Ասլանյանը: Նա անդրադարձել է նաեւ խորհրդային երկրների կրթական համակարգին, ներկայացրել դրա լավ եւ վատ կողմերը:

Հյուրերը հանդիպումից հետո ճանաչողական այցով շրջել են խորհրդարանի շենքում, նիստերի դահլիճի օթյակից հետեւել հերթական նիստի աշխատանքին, լուսանկարվել:


03.03.2022
Գործադիրը փորձում է կանխել տնտեսվարողների կողմից ագրեսիվ հարկային պլանավորում իրականացնելը
Առաջին ընթերցումով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մարտի 3-ի նիստում քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ ֆիզիկական անձանց դեպքում Հա...

03.03.2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում հյուրընկալվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մարտի 3-ին ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի ուղղությամբ իրականացվող աշխա...

03.03.2022
Խորհրդարանը քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը
Մարտի 3-ի ԱԺ նիստում խորհրդարանը քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար Ազգային ժողովին է...

03.03.2022
Վահագն Խաչատուրյանն ընտրվել Է Հանրապետության նախագահ
Մարտի 3-ի նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով Հանրապետության նախագահի ընտրության երկրորդ փուլի արդյունքները, տեղեկացրել է, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր: 71 կողմ ձայնով Վահագն Խաչատուրյանն ընտրվել Է Հանրապետության նախագահ:   ...

03.03.2022
Ազգային ժողովի, Կառավարության եւ նախագահական ինստիտուտի համատեղ ներդաշնակ աշխատանքը կնպաստի մեր երկրի հարատեւ զարգացման ապահովմանը. Վահագն Խաչատուրյան
Խորհրդարանը մարտի 3-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Հանրապետության նախագահի ընտրության առաջին փուլի արդյունքները: Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի ընտրության քվեարկությանը մասնակց...