Տպել
25.02.2022
ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի առցանց նիստի ժամանակ Մարիա Կարապետյանն անդրադարձել է մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերին
1 / 1

Փետրվարի 24-25-ը տեղի են ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի նիստերը:

Տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի առցանց նիստի ընթացքում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը՝ նշելով.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ռիչիին իր ելույթի եւ հատկապես երկրների կողմից ընդունվող օրենսդրական նախաձեռնությունների օրինակների համար: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ կոնգրեսական Քրիս Սմիթին՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում իր անխոնջ հետեւողական աշխատանքի համար:

Կցանկանայի հակիրճ ներկայացնել, թե ինչ կոնկրետ քայլ է արել Հայաստանը մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման եւ թրաֆիքինգի զոհերին ծառայություններ մատուցելու ոլորտում: Իմ կարծիքով՝ վերջին երկու տարիների ամենակարեւոր փոփոխությունը եղել է մարդկանց թրաֆիքինգի, շահագործման եւ սեռական բռնության զոհերի վերականգնողական ծրագրի պետական բյուջեի կրկնապատկումը: Ծրագիրը ներառում է թեժ գծեր, ապաստարաններ, բժշկական օգնություն, իրավաբանական ծառայություններ, հոգեբանական եւ խորհրդատվական օգնություն, հիմնական կրթություն:

Կցանկանայի նաեւ կիսվել 2021 թվականի մեր ունեցած տվյալներով՝ Հայաստանի իրավիճակին հնարավորինս հաղորդակից դարձնելու համար: 2021 թվականին մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման վերաբերյալ արձանագրվել է 31 դեպք, որոնցից 6-ը եղել են տղամարդիկ, իսկ 25-ը՝ կանայք: Դեպքերից 24-ը եղել են սեռական շահագործման, իսկ 7-ը՝ աշխատանքային շահագործման դեպքեր: Տուժածները ստացել են համապատասխան աջակցություն:

Հայաստանը շարունակելու է բարելավել օրենսդրությունն ու կառույցները՝ մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման, վերականգնողական ավելի բարձրորակ ծառայություններ մատուցելու եւ մարդկանց թրաֆիքինգի դադարեցման գլոբալ ջանքերին նպաստելու համար:


25.02.2022
Էդուարդ Աղաջանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում
Փետրվարի 24-25-ը մեկնարկել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որի աշխատանքներին Վիեննայում մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Հայ պատվիրակը ելույթ է ունեցել նստաշրջանի համատ...

25.02.2022
Մարիա Կարապետյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի առցանց նիստի ժամանակ
Փետրվարի 24-25-ը տեղի են ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի նիստերը: ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի առցանց նիստին մասնակցել եւ ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ...

25.02.2022
Հակոբ Արշակյանը Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմին` նոր Պաշտպանի լիազորությունների կատարմանն անցնելու առիթով: Հակոբ Արշակյանը ողջունել է ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներին,...

25.02.2022
Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի եւ Մարինա Կալյուրանդի համատեղ հայտարարությունը
Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանի եւ Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդի համատեղ հայտարարությունը` ընդունված Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ընթացքում Երեւան, 2022թ. փետրվարի 24 «Եվրոպական խորհր...

25.02.2022
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կկազմակերպվի կոնֆերանս-քննարկում
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ փետրվարի 28-ին՝ ժամը 10:00-ին, Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա կոնֆերանս-քննարկում՝ ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակեր...

25.02.2022
Ազգային ժողովրդավարության ինստիտուտի «Խորհրդարանական պրակտիկա եւ ֆելոուշիփ» ծրագրի շրջանավարտները ստացել են հավաստագրեր
Փետրվարի 25-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից իրականացվող «Խորհրդարանական պրակտիկա եւ ֆելոուշիփ» ծրագրի 2021 թվականի խմբի ավարտական միջոցառումը: Մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ աշխատա...