Փետրվարի 23-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի եւ Երեւանի պետական hամալսարանի ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում պատգամավորն անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական կառավարման մոդելին, օրենսդիր մարմնի գործունեութանը, կառուցվածքին:
Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով:
Հարցերը վերաբերել են ՀՀ Սահմանադրության՝ Հանրապետության նախագահի գործունեությանն առնչվող դրույթներին, հետպատերազմական իրավիճակին:
Ուսանողներին հետաքրքրել է Թագուհի Թովմասյանի՝ որպես ընդդիմադիր խմբակցության պատգամավորի եւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի գործունեությունը:
Պատասխանելով հարցերին՝ հանձնաժողովի նախագահը ներկայացրել է իր անցած քաղաքական ճանապարհը:
Հանդիպման վերջում հյուրերը շնորհակալություն են հայտնել անկեղծ եւ հետաքրքիր զրույցի համար:
Նախատեսվում է վավերացնել ահաբեկչության կանխարգելմանը վերաբերող արձանագրությունը
Կառավարությունը հեղինակել է ««Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն քննարկվել է փետրվարի 23-ի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում եւ ստացել դրական եզրակացություն: ...
Հնարավորություն կտրվի համայնքներին ունենալ լրացուցիչ եկամուտ
Փետրվարի 23-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Ղալումյանի նախագահությամբ գումարել է հերթական նիստը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի ն...
Փոփոխություններ են առաջարկվում զինծառայողների բնակարանային ապահովմանը վերաբերող կարգավորումներում
««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 23-ի նիստում:...
Առաջարկվում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում
Փետրվարի 23-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ կայացել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»...
Իշխան Սաղաթելյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Մարինա Կալյուրանդին եւ Յուոզաս Օլեկասին
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 22-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդին եւ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յուոզաս Օլեկասին: Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ անդամներ, ՀՀ Ա...
Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայացել
Ազգային ժողովի փետրվարի 23-ի արտահերթ նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով: Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրանցումը շարունակվել է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, ...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն ամփոփել են «Եվրանեսթ» ԽՎ նիստերի արդյունքները
Փետրվարի 23-ին ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Արթուր Ղազինյանը եւ Հայկ Մամիջանյանը համատեղ մամուլի ասուլիսում ամփոփել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստերի արդյունքները: Անդրադառնալով Հայաստան ժամանած Ադրբեջանի պ...
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկվող նախագծերին
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 23-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրինագծեր, որոնք հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն Ազգային ժողովի՝ մարտի 1-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում: Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Ժամը 12:00-ի դրությամբ ԱԺ արտահերթ նիստում քվորում չի ապահովվել
Ազգային ժողովի փետրվարի 23-ի արտահերթ նիստում ժամը 12:00-ի դրությամբ քվորում չի ապահովվել: Նիստի օրակարգում ընդգրկված է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը: «ԱԺ կանոնակարգ» սահմանադ...
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Տեղեկատվություն մամուլի ասուլիսի անցկացման վերաբերյալ
Փետրվարի 24-ին՝ ժամը 11:40-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից նախասրահում տեղի կունենա ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանի եւ Մարինա Կալյուրանդի մամուլի ասուլիսը: ...
Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ԱԺ նախագահի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 23-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգը՝ կից հղմամբ: ...