National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.2.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28
 
22.02.2022
Տեղի է ունեցել «Եվրանեսթ» ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ճեպազրույցը
1 / 2

Փետրվարի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Եվրանեսթ» ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ճեպազրույցը:

Մինչ հարցուպատասխանը պատվիրակության ղեկավարը մանրամասներ է հայտնել Երեւանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերի օրակարգային հարցերի, քննարկումների եւ ներկայացված դիրքորոշումների վերաբերյալ: Այս համատեքստում նա կարեւորել է հատկապես ԵԽ անդամ, Էստոնիայի ներկայացուցիչ Մարինա Կալյուրանդի դիրքորոշումը: Պատվիրակն այսօր եւս մեկ անգամ վերահաստատել է, որ պատերազմը հակամարտության լուծման միջոց չէ, եւ ԼՂ հակամարտությունը դեռեւս պետք է ստանա ամբողջական, համապարփակ եւ բանակցված խաղաղ լուծում:

Հարցուպատասխանի ձեւաչափում լրատվամիջոցների ներկայացուցիչները փորձել են պարզել, թե ԽՎ-ի բյուրոյի նիստում ի՞նչ հարց է քննարկվել, հանձնաժողովների նիստերում բարձրացվե՞լ է արդյոք Ադրբեջանում գտնվող ռազմագերիների ու պահվող այլ անձանց վերադարձի հարցը, քննարկվե՞լ է արդյոք ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը, անդրադարձ եղե՞լ է Ուկրաինայում տիրող իրավիճակին:

Մարիա Կարապետյանը տեղեկացրել է, որ Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ու Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովների նիստի օրակարգում ներառվել է Հարավային Կովկասի անվտանգությանը վերաբերող թեման, որի շրջանակում քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Հայկական պատվիրակության ղեկավարը հակամարտության վերջնական խաղաղ լուծման հասնելու վերաբերյալ շեշտադրումներ է արել, Եվրոպական խորհրդարանի գործընկերներն իրենց աջակցությունն են հայտնել այդ օրակարգին: Նշվել է, որ առանձին բանաձեւի կամ նախագծի ընդունում նիստի ձեւաչափը չի նախատեսում:

Կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները խոսել են հումանիտար հարցերի, մասնավորապես ռազմագերիների եւ պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտության մասին: Իսկ ադրբեջանցի պատվիրակներն ինչպե՞ս են արձագանքել դրան` հարցին ի պատասխան` Մարիա Կարապետյանը նշել է, որ վերջիններս տարանջատում են պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո գերության մեջ ընկած անձանց: Նրա խոսքով` հումանիտար իրավունքը նման տարանջատում չի ճանաչում: Եւ գերիների ու պահվող անձանց վերադարձի վերաբերյալ եռակողմ ստորագրված փաստաթուղթը, եւ միջազգային հումանիտար իրավունքը պահանջում են բոլոր անձանց վերադարձ` անկախ նրանց գերության մեջ ընկնելու ժամկետներից:

Անդրադարձ է եղել նախօրեին կայացած Բյուրոյի նիստին: Մարիա Կարապետյանը տեղեկացրել է, որ ընդունված հայտարարությանն ինքը կողմ չի քվեարկել: Հայտարարության բովանդակությունն այսօր կխմբագրվի Բյուրոյի շահագրգիռ անդամների կողմից եւ կհրապարակվի: «Հարավային Կովկասում անվտանգությունն ու խաղաղությունն իմ պատասխանատվությունն ու առաջնահերթությունն է: Դա է եղել իմ մղումների եւ քվեարկության հիմքում»,-ասել է պատգամավորը:

Անդրադառնալով խաղաղ զարգացման դարաշրջան բացելու վերաբերյալ հայտարարություններին` Մարիա Կարապետյանը նշել է, որ արդեն տեւական ժամանակ է Հայաստանը խոսում է Հայաստանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մասին, ինչի վերաբերյալ պարբերաբար ուղերձներ լսում ենք նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից: «Սակայն, կարեւոր է շեշտել, որ գործողությունները եւ խոսքերը պետք է համապատասխանեն»: Նա հավելել է, որ մեր եւ միջազգային հանրության պատկերացումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է այն ձեւաչափը, որտեղ խաղաղության համաձայնագիրը կարող է քննարկվել` միանշանակ կողմ լինելով Հարավային Կովկասում խաղաղությանը եւ կայունությանը:

Խոսելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից` Մարիա Կարապետյանը շեշտել է. «Հույս ունեմ, որ խաղաղությունը կպահպանվի, երկխոսության միջոցով հնարավոր կլինի թոթափել լարվածությունը»:

Մեր երկրում Ադրբեջանի պատվիրակությանն ընդունելը հանրության կողմից ոչ այնքան միանշանակ ընկալվելուն վերաբերող հարցին ի պատասխան` պատվիրակության ղեկավարը նշել է, որ Երեւանն է հյուրընկալել խորհրդարանական վեհաժողովը, եւ ճիշտ չէր լինի Հայաստանը հրաժարվեր միջազգային գործընկերներին հյուրընկալելու հնարավորությունից այն պատճառով միայն, որ կազմում կան նաեւ պատվիրակներ Ադրբեջանից:
 


22.02.2022
Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
Փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւի հետ: Նշելով, որ երկու երկրների միջեւ առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ, Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է խորհր...

22.02.2022
Հակոբ Արշակյանն ընդունել է «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 22-ին ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը եւ...

22.02.2022
Խորհրդարանում պրակտիկա կանցնի 27 երիտասարդ
Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կողմից իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովում պրակտիկա կանցնեն մի խումբ երիտասարդներ: Վերջիններս փետրվարի 22-ին հյուրընկալվել են խորհրդարանում: Ծրագրի մասնակիցներին ողջունել եւ արդյունավետ փորձառություն են մաղթել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի...

22.02.2022
Կկայանա մամուլի ասուլիս
Փետրվարի 23-ին՝ ժամը 11:00-ին, 334 դահլիճում տեղի կունենա ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ Հայկ Մամիջանյանի, Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի եւ Արթուր Ղազինյանի համատեղ մամուլի ասուլիսը: Կամփոփվեն «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի արդյունքն...

22.02.2022
Հանձնաժողովը քննարկել է ՀՌՀ անդամի թափուր տեղի համար առաջադրված թեկնածության հարցը
Փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ քննարկել է  ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրված թեկնածութ...

22.02.2022
Քննարկվել են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է լրացումներ կատարել ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում: Օրենսդրական նախաձեռնությունները քննարկվել են փետրվարի 22-ին հրավիրված ...

22.02.2022
Կայացել է «Եվրանեսթ» ԽՎ Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման, Սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստը
Փետրվարի 22-ին Երեւանում կայացել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստը: Քննարկումների ընթացքում աշխա...

22.02.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրին
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը  փետրվարի  22-ի հերթական նիստում քննարկել է Կառավարության  ներկայացրած ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցու...

22.02.2022
Երեւանում մեկնարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքները
Փետրվարի 22-ին Երեւանում մեկնարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքները, որոնց մասնակցում են Արեւելյան գործընկերության երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի խորհրդարանների, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները: «Եվրանեսթ» խորհրդարա...

22.02.2022
Նախատեսվում է ընդլայնել ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը  փետրվարի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակած ՀՀ հ...


22.02.2022
Քննարկվել է ««ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության զբաղվածության խթանման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը
Փետրվարի 22-ին Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի ներկայացմամբ քննարկվել է ««ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության զբաղվածության խթանման բնագա...

22.02.2022
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...


22.02.2022
Արման Եղոյանի ելույթը «Եվրանեսթ» ԽՎ-ի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովների նիստում
Ադրբեջանում հայերի եւ հայկական մշակույթի նկատմամբ ատելությունը, ցավոք, օր օրի ավելի է մեծանում. Արման Եղոյանը` ադրբեջանցի պատգամավորին:...

22.02.2022
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am