Տպել
17.02.2022
Հակոբ Արշակյանը Վանաձորում ներկա է գտնվել Քաղաքացիական կենտրոնի բացմանը
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի նախագահի  լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 17-ին Վանաձոր քաղաքում ներկա է գտնվել Քաղաքացիական կենտրոնի բացմանը: Կենտրոնը ստեղծվել է ՀՀ արդարադատության նախարարության եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի համագործակցությամբ:

Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Հակոբ Արշակյանը: Նա շնորհավորել է  վանաձորցիներին, ՀՀ արդարադատության նախարարության, «Հայփոստ»-ի եւ Կառավարության գործընկերներին կենտրոնի բացման առիթով:

Հակոբ Արշակյանը նշել է, որ նման կենտրոնների բացումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական խոստումներից է, միտված է քաղաքացիների եւ պետության միջեւ շփման մշակույթի փոփոխությանը, որն ավելի հարմարավետ կդարձնի հանրային ծառայությունները քաղաքացիների համար: Սրանով առավել կբարձրացվի Կառավարության աշխատանքի արդյունավետությունը եւ քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի մեկ կենտրոնից առավել հարմարավետ օգտվելու պետության ծառայություններից:

ՀՀ արդարադատության նախարարության եւ «Հայփոստ» ընկերության համագործակցության ամրապնդման նպատակով կողմերի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր: