National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
03.02.2006
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր: Կարգավորման ուղիները» թեմայով 29-30.03.2005թ. խորհրդարանական լսումների եզրակացություն

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը եւ  հակամարտության կարգավորումը Հայաստանի եւ Ղարաբաղի, ինչպես նաեւ ամբողջ հայության անվտանգության պահանջներին եւ շահերին լիովին համահունչ  իրականացնելու համար անհրաժեշտ է պահպանել հայեցակարգված մոտեցում:

Այդ մոտեցման հիմնատարրերը պետք է հստակ ներկայացնեն հայեցակարգի հենքը հանդիսացող սկզբունքը, նրա նպատակը մատնանշող արդյունքը եւ այդ սկզբունքին ու նպատակին համապատասխան մարտավարությունը:

Ա .Սկզբունքը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ հակամարտության կարգավորման հիմքը պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրնքնորոշման իրավունքի, որպես սկզբունքի անվերապահ եւ առանց սահմանափակումների կիրառումը:

Ինքնորոշման իրավունքի այդպիսի կիրառելիությունը ամրապնդվում եւ ապահովվում է հետեւյալ փաստարկներով.

  1. Ինքնորոշման բաղադրիչով.  Լեռնային Ղարաբաղը ինքնորոշվել է օրինականորեն` միջազգային չափանիշներին եւ տվյալ պահին գործող օրենքներին լիովինհամապատասխան:
  2. Տարածքային բաղադրիչով. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշվել է սեփական տարածքների վրա, որոնք երբեւէ անկախ Ադրբեջանի իրավասության տակ չեն եղել:
  3. Մարդու իրավունքների բաղադրիչով. Ադրբեջանը բռնություններ իրականացնելով իր իսկ քաղաքացիները համարվող ժողովրդի հանդեպ` չի կարող այդ ժողովրդի նկատմամբ ստանձնել խնամակալի առաքելություն:
  4. Փաստացի առկա քաղաքական իրականությամբ. Լեռնային Ղարաբաղում առկա են ժողովրդավարական պետականության բոլոր անհրաժեշտ բնութագրիչները` քաղաքացիական հասարակության զարգացում, իշխանությունների երեք հիմնական ճյուղերի տարանջատում եւ նրանց փոխհարաբերություններում զսպումների ու հակակշիռների մեխանիզմների կիրառում, պարբերաբար եւ պետական իշխանության բոլոր մակարդակներում անցկացվող հավասար եւ ազատ ընտրությունների ինստիտուտի արմատավորում, մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունների ձեւավորում, ինչպես նաեւ իշխանության մարմինները կատարելագործելու, արդյունավետ պետական կառավարում իրականացնելու, միջազգային հարաբերություններ զարգացնելու եւ իր սահմանները պաշտպանելու կարողությունը:

Ինքնորոշման իրավունքի կիրառելիության սկզբունքը այլընտրանք չունի, ինչը հիմնավորում է ստանում Լեռնային Ղարաբաղի ընդգրկումով Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառելիության անհնարինությունը փաստող հետեւյալ գործոններով`

ա/ Տարածքային ամբողջականության սկզբուբքը չի կարող կիրառվել մի տարածքի նկատմամբ, որը երբեւէ չի պատկանել անկախ Ադրբեջանական պետությանը.

բ/ Ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը չի տնօրինում, բացառապես ԽՍՀՄ-իձեւավորմամբ եւ գոյությամբ պայմանավորված, նախկին Ադրբեջանական ԽՍՀ իրավունքներին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:Նախ եւ առաջ, քանի որ գործող օրենսդրության իրավակիրառման ժամանակահատվածում Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում ստեղծվեցին երկու անկախ իրավահավասար պետություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություննու Ադրբեջանի Հանրապետությունը եւ օրինապատշաճ ձեւով դադարեցվեցին ԼՂՀ ժողովրդի, տարածքի եւ իշխանություններիվարչաքաղաքական ենթակայության հարաբերությունները հետագայում լուծարված թե`Ադրբեջանական ԽՍՀ-ի եւ թե` ԽՍՀՄ-ի հետ: Երկրորդ, Ինքը` Ադրբեջանը նախ իր անկախության վերականգնման մասին հռչակագրով, ապա պետական անկախության մասին սահմանադրական ակտով հռչակեց իր պետականությունը 1918 թվականի սահմաններում` այդպիսով չեղյալ համարելով ԽՍՀՄ օրոք Լեռնային Ղարաբաղի բռնակցումը Ադրբեջանին:

գ/ Ադրբեջանը չի կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իր ենթակայության տակ պահելու իրավունքը` մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգման , ազգամիջյան համերաշխության ապահովման, ժողովրդավարական ղեկավարման սկզբունքներով արդյունավետ կառավարում իրականացնելու անկարողության պատճառով:

Մասնավորապես. տասնյակ տարիներ էթնիկ զտումների քաղաքականության միջոցով լիովին հայաթափվել է բազմահազար հայերով բնակեցված Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը: Խորհրդային իշխանությունների թողտվության պայմաններում փոքրացվել եւ կրճատվել են Լեռնային ՂարաբաղԻնքնավար մարզի սկզբնական տարածքները: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաղաքակիրթ եւ օրինական պահանջներին ի պատասխան կազմակերպվել է սումգայիթյան ոճրագործությունը եւ մյուս ջարդերը Ադրբեջանի տարբեր բնակավայրերում, լուծարվել է ինքնավար կազմավորումը եւ սանձնազերզվել է լայնամասշտաբ պատերազմ Ղարաբաղի ժողովրդի դեմ:

Բ. Նպատակը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը եւ հակամարտության կարգավորման արդյունքը պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացումը: Դա կարող է տեղի ունենալ երկու մակարդակով` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգում միջազգային հանրության կողմից կամ ազատ ինքնորոշման իրավունքի հարգման հիման վրա հաշտության ամբողջական պայմանագրի կնքում, որը պետք է ներառի հստակ լուծումներ ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի, անվտանգության անհրաժեշտ եւ բավարար երաշխիքների, փախստականների եւ տարածքների հարցերի վերաբերյալ եւ ամրագրի Հայաստանի, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության եւ անկախությաներաշխավորի կարգավիճակը:

Սակայնայս մոտեցումը որեւէ կերպ չի կարող հանգեցնել ինքնավարության բարձրագույն աստիճանի սահմանմանը Ադրբեջանի կազմում, քանի որ դրա հիմքում ընկած է ազգային փոքրամասնության իրավունքների ապահովման սկզբունքը մետրոպոլիայի տարածքում: Մինչդեռ Ադրբեջանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար մետրոպոլիա երբեք չի հանդիսացել, հետեւաբար Ղարաբաղի հայերը սեփական տարածքում չեն կարող «փոքրամասնություն» համարվել:

Գ. Մարտավարությունը

Հիմնախնդրի լուծման եւ հակամարտության կարգավորման մարտավարությունը պետք է, մի կողմից հենվելով սահմանված սկզբունքների վրա հիմնավորի դրանք, մյուս կողմից անխախտ պահելով մատնանշված նպատակը, ապահովի դրա իրականացումը:

Հակամարտության ծավալման ցանկացած փուլում հայկական կողմի մարտավարությունը պետք է իրականանա միջազգային իրավունքի նորմերի եւ ընդունված կանոնների հարգումով եւ ապահովի համարժեք հակազդեցություն ադրբեջանական կողմի հակադիր մարտավարությանը:

Մարտավարության մեջ, որպես առաջնորդող գաղափար պետք է հանդիսանա ինքնորոշման իրավունքի հարգման հիման վրա հստակեցված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների ապահովման հարցերի լուծման առաջնայինությունը:

Կարգավիճակի հարցը եղել եւ մնում է հակամարտության գլխավոր հարցը` բուն առարկան: Կարգավիճակը պետք է առավելագույնս ճշգրիտ եւ լիարժեքարտահայտի հիմնախնդրի պատմական, իրավական եւ քաղաքական իրողությունները եւ հաշվի առնի նաեւ հակամարտող կողմերի միջեւ առկա հարաբերությունների բնույթն ու որակը: Հետեւաբար, խաղաղության գործընթացի արդյունավետությունը ուղղակիորեն կախված է հենց այս հարցի արդար լուծումից:

Անվտանգության երաշխիքների եւ կարգավիճակի հետ կապված խնդիրները փոխպայմանավորված են եւ այդ կապը անմիջական է: Անվտանգության երաշխիքների ընդհանուր հաշվեկշռի մեջ կարեւոր նշանակություն ունեն թե` անվտանգության փաստացի ապահովումը, թե` միջազգային չափանիշներով տրամադրված եւ համապատասխան կարգավիճակի ամրագրումով սահմանված դե յուրե երաշխիքները: Առանց մեկի մյուսը չի կարող լիարժեքորեն ապահովել անհրաժեշտ անվտանգությունը: Այդերաշխիքների ընդհանուր ծավալը պետք է լիովին համապատասխանի արտաքին վտանգին եւ հանդիսանա նոր պատերազմի վերսկսումը կանխող կարեւորագույնգործոնը:

Նվազագույն այդ ծավալն ապահովելու նպատակադրությամբբանակցային գործընթացում անհրաժեշտ էհետեւողականորեն պաշտպանելհետեւյալ սկզբունքները`

գ Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի ենթակայության բացառում

գ Լեռնային Ղարաբաղի անկլավային վիճակի բացառում եւ Հայաստանի հետ ցամաքային անվտանգ եւ ապահով սահմանի առկայություն

գ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորում

գ Համաշխարհային առաջադեմ գործընթացներին Լեռնային Ղարաբաղի մասնակցության համար միջազգային երաշխիքների ապահովում

գ Ադրբեջանահայության կրած նյութական եւ բարոյական վնասների, ներառյալ հայրենիքի կորուստի, համարժեք փոխհատուցման ապահովում:

1. Հակամարտության կարգավորման գործընթացը կողմնորոշելու համար անհրաժեշտ փաստարկները:

« Ղարաբաղյան հակամարտությունը իր բնույթով էթնոքաղաքական հակամարտություն է: Այն չի կարող լիարժեք կարգավորում ունենալ առանց կարգավիճակի հարցի լուծման: Այս հանգամանքը հաշվի առնող կարգավորումն ընդունակ է նաեւ հանգեցնելու հիմնախնդրի լուծման, անկախ դրա իրականացման եղանակից:

« Հակամարտության կարգավորման ենթակա բաղադրիչները փոխկապակցված են, կազմում են ամբողջական փաթեթ եւ մեկի լուծումը պայմանավորված է մյուսով: Հակամարտության բաղադրիչների շաղկապվածությունը եւ անվտանգության երաշխիքների լիարժեքության ապահովումը պահանջում են փաթեթային համաձայնության ձեռք բերում:

« ԼՂՀ անվտանգության գոտին հանդիսացող տարածքների նկատմամբ հայկական վերահսկողության հաստատումը հետեւանքն է օրինապատշաճ կերպով ստեղծված լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված Ադրբեջանի զինված ագրեսիայի հետ մղման, ապագայում նմանատիպ ագրեսիվ գործողությունների կանխարգելման եւ այդ նպատակով համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի Լեռնային Ղարաբաղի բնակչության կազմակերպած օրինական ինքնապաշտպանության:

Սակայն Ադրբեջանը, իր իսկ կողմից սանձազերծած պատերազմի հետեւանքների համար պատասխանատվությունը մյուս կողմի վրա բարդելու միջոցով, փորձում է տարածքների նկատմամբ պահանջ ներկայացնելու եւ փախստականների խնդրի լուծումը կանխորոշելու բացառիկ իրավունքներ ձեռք բերել:

Տարածքների եւ փախստականների խնդիրը անբաժան մասն է կազմում ամբողջական փաթեթի , առնչվում է հակամարտության բոլոր կողմերի շահերի հետ եւ գտնվում է փոխադարձ պահանջների տիրույթում:

« Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի չհարգումը անարդարացիորեն հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող մարդկանց հիմնարար իրավունքների եւ ազատությունների չհարգման: Ավելին, մարդկանց իրավունքները չեն գտնվում ներկայումս էլ միջազգային պաշտպանության ներքո եւ շարունակում են ոտնահարվել սոսկ այն պատճառով, որ ապրում են միջազգայնորեն չճանաչված պետությունում:

Պետության չճանաչված լինելու հանգամանքը որեւէ կերպ չի կարող արդարացում հանդիսանալ այդ կենսական իրավունքների եւ ազատությունների ոտնահարման համար:

« ԼՂՀ միջազգային ճանաչման համար առանցքային նշանակություն ունի երկրի կայուն, առաջընթաց զարգացումը դեպի ժողովրդավարական, իրավական եւ մարդու իրավունքների ու ազատությունների հարգման միջազգային չափանիշների հիման վրա կայացած, ժամանակակից պետություն:

« Հակամարտությունները տարբերվում են իրենց բնորոշ առանձնահատկություններով, ուստի հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացնել դրանց տարանջատման միջոցով: Չի կարող գտնվել բոլոր տիպի հակամարտությունների լուծման մեկ ընդհանուր բանալի: Հակամարտությունների նույնացումը արհեստականորեն մեծացնում է քաղաքական, քարոզչական բաղադրիչի նշանակությունը, ստիպում է տվյալ հակամարտության բովանդակությանն ու էությանը ոչ համարժեք լուծում հարմարեցնել, կախյալ է դարձնում կոնկրետ հակամարտության լուծումը մյուս դեռեւս չլուծված հակամարտությունների լուծումից` այդպիսով էլ ավելի բարդացնելով տվյալ հակամարտության կարգավորումը:

« Հակամարտության կողմերի միջեւ ընդհանուր շահերի շրջանակի ձեւավորումը եւ ընդլայնումը կարեւորագույն խթան է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Դրան հասնելու լավագույն եղանակը տարածաշրջանային համագործակցության խրախուսումն ու իրականացումն է:

Հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային համագործակցության հաստատման գործընթացները պետք է ընթանան միմյանց զուգահեռ: «Ոչ մի տեսակի համագործակցություն նախքան հակամարտության լուծումը» ադրբեջանական բանաձեւը ոչ միայն չի նպաստում կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը, այլեւ ըստ էության պահպանում է թշնամանքը եւ պատերազմի վերսկսման վտանգը:

2. Բանակցային գործընթացի արդյունավետությունը խթանող գործոնները:

« Հակամարտության կարգավորումը ունի անվտանգ եւ ընդունելի միայն մեկ ճանապարհ: Դա հիմնախնդրի լուծմանը տանող, խաղաղ, միջազգային չափանիշներին լիովին համապատասխանող բանակցությունների արդյունավետ իրականացումն է: Որեւէ այլ ճանապարհ կամ բանակցային գործընթացը տանում է դեպի փակուղի` անորոշ ժամանակով երկարաձգելով հակամարտության կարգավորումը, կամ` դեպի նոր պատերազմ:

« Բանակցությունների լիարժեքությունըեւ արդյունավետությունը ապահովելու համար հակամարտության բոլոր կողմերը նախ եւ առաջ պետք է ճանաչեն միմյանց որպես բանակցային կողմեր եւ դրան համապատասխան ապահովվի բոլորի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին:

« Արդյունավետ եւ ամբողջական բանակցությունների կայացման անխուսափելի պայման է Լեռնային Ղարաբաղի որպես բանակցային իրավահավասար կողմի լիարժեք մասնակցության ապահովումը:

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին որպես կողմ չճանաչելը ըստ էության նշանակում է հրաժարում թե խնդրի լուծումից, թե բանակցային գործընթացի պատրանք ստեղծելով, նաեւ իրական բանակցություներից:

Միանգամայն ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անքակտելի եւ բացառիկ իրավունքն է բանակցային գործընթացում իր օրինական ներկայացուցիչների միջոցով համաձայնեցնել հատկապես կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների անհրաժեշտ ծավալը ապահովելու հետ կապված հարցերը:

գ Կարեւորագույն խնդիր է բանակցային գործընթացը իրականացնել` ճշգրիտ պահպանելով հակամարտության մեջ յուրաքանչյուր կողմի ունեցած իրական տեղն ու դերակատարությունը:

Անհրաժեշտ է հստակ սահմանել, որ.

ա/ Լեռնային Ղարաբաղը հակամարտության հիմնական եւ ինքնուրույն կողմ է:

բ/ Հայաստանը իր եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառված տեւական ագրեսիայի պատճառով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մեջ ներքաշված կողմ է եւ հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման երաշխավորը:

Հայաստանը,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեռեւս միջազգայնորեն չճանաչվածլինելու պատճառով, տարբեր միջազգային ատյաններում ներկայացնում եւ պաշտպանում է նրա շահերը, բայց չի կարող ամբողջովին փոխարինել նրան:

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը եւ այդ իրավունքի լիարժեք իրականացման համար Հայաստանի երաշխավոր հանդիսանալու հանգամանքի ընդունումը իրական հնարավորություններ կընձեռնեն վարելու հակամարտության կարգավորմանը հանգեցնող իսկապես արդյունավետ բանակցություններ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am