Տպել
08.02.2022
Հստակեցվել են ԲԴԽ-ի՝ որպես դատարան հանդես գալու պարագայում դատական նիստերի իրավազորության հետ կապված չափանիշները
1 / 1

ԱԺ հերթական նիստում, որը գումարվել է փետրվարի 8-ին, երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, հստակեցվել են Բարձրագույն դատական խորհրդի` որպես դատարան հանդես գալու պարագայում դատական նիստերի իրավազորության հետ կապված չափանիշները, նաեւ այն ձայների քանակը, որն անհրաժեշտ է համապատասխան որոշումներ կայացնելու համար:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու եւ լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդումը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արթուր Դավթյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը ներկայացրել է Կառավարության դրական տեսակետը: Փոխնախարարը նշել է, որ հեղինակներն ընդունել են գործադիրի առաջարկները:

Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 9-ին:

Օրվա վերջին նիստում պատգամավորները «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի հանաձայն՝ հանդես են եկել հայտարարություններով:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...