Տպել
08.02.2022
Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն այցելել են Ազգային ժողով
1 / 16

Փետրվարի 8-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանը հյուրընկալել էր Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին:

Ազգային ժողովում նրանք ծանոթացել են օրենսդիր մարմնի գործունեությանը, նիստերի դահլիճի օթյակից հետեւել են հերթական նիստի աշխատանքներին, եղել են խորհրդարանի գրադարանում եւ թանգարանում:

Աշակերտների հետ հանդիպել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Ալխաս Ղազարյանը եւ Հռիփսիմե Հունանյանը:

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով:

Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է պետական կառավարման մոդելի տեսակները եւ այդ համատեքստում անդրադարձել է մեր երկրի՝ խորհրդարանական  կառավարման մոդելին: Նա անդրադարձել է նաեւ խորհրդարանական դիվանագիտության այն կառույցներին ու հարթակներին, որտեղ ներկայացվում են Հայաստանի շահերը:

Ալխաս Ղազարյանը կարեւորել է ընդդիմության հետ միասնական համագործակցության դրական կողմերը՝ ի նպաստ հասարակության:

Այն հարցին, թե Հայաստանում տարիների ընթացքում վերացվում են ճարտարապետական կոթողներ համարվող շինությունները, Հռիփսիմե Հունանյանը հավաստիացրել է, որ արվում է հնարավորինս՝ դրանք պահպանելու համար:

Անդրադարձ է կատարվել նաեւ տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված հարցերին:

Այցի ավարտին հյուրերը լուսանկարվել են ԱԺ նիստերի դահլիճում:
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...