Տպել
08.02.2022
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 13

Փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկել են  գլխադասային հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած նախագծերը նստաշրջանի օրակարգում ներառելու հարցը: Աղվան Վարդանյանը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է 68.000 դրամ նվազագույն աշխատավարձը բարձրացնել՝ դարձնելով 100.000 դրամ:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը  պարզաբանել է, որ ընդդիմադիր գործընկերների  նախաձեռնությունը վերաբերում է միայն ամսական աշխատավարձին, եւ  դրանում որեւէ անդրադարձ չկա գործավարձով կամ ժամավարձով աշխատողների  ժամային տարիֆային դրույքաչափերին, ինչը հեղինակն  ընդունել է:  Բացի այդ՝ նախագծով առաջարկվող  կարգավորումները հակասում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքներին:

Ելույթ ունենալով՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է նախագծի թերությունները: Ըստ նրա՝ դրանցից մեկն այն է, որ  եթե այս տեսքով  ընդունվի նախագիծը, ապա պետական պաշտոնյաների եւ պատգամավորների աշխատավարձն ավելի շատ կբարձրանա, քան նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիների աշխատավարձը:  Պատգամավորը հիշեցրել է, որ 2019 թվականին ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության եւ նաեւ Կառավարության առաջարկով բարձրացվել է նվազագույն աշխատավարձի չափը՝ 55 000 դրամից հասցվելով 68.000-ի, այն դեպքում, երբ դրանից առաջ՝ 5 տարի, այն չէր փոխվել, թեեւ 2012-2017 թվականների Կառավարության ծրագրով խոստացվել էր այն առնվազն կրկնապատկել: «Ձեր ցանկությունը շատ բարի է, բայց նվազագույն աշխատավարձը 68.000-ից 100.000 դարձնելը մեզ  տանելու է շատ վատ տեղ»,-ասել է նա՝ նկատի ունենալով դրա ռիսկերը: Պատգամավորը  հավելել է, որ իշխանությունը խոստացել է բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը՝ դարձնելով այն 85.000 դրամ, եւ դա անելու է՝ տնտեսական հնարավորություններին զուգահեռ եւ համահունչ:

 Քվեարկության արդյունքում նախագիծը նստաշրջանի օրակարգում չի ներառվել:

Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը, այնուհետեւ անդրադարձել նախագծերի քննարկմանը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...