National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.2.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28
 
07.02.2022
Հանձնաժողովը քննարկել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը
1 / 11

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 7-ին հրավիրել է հերթական նիստը: Օրակարգում ԱԺ «Հայաստան» խմբակցություն հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին եզրակացություն տալու վերաբերյալ հարցն էր:

Հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքով՝ առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68.000 ՀՀ դրամից դարձնելով 100.000դրամ:

Պատգամավորը նշել է, որ առաջարկի հիմքում դրված են մի շարք սոցիալ-տնտեսական հիմնավորումներ, մասնավորապես, սպառողական զամբյուղին վերաբերող տվյալները, ըստ որի՝ այն 2021թ-ին կազմել է 70.000 դրամ:

Հարակից զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է Կառավարության կարծիքն օրինագծի վերաբերյալ:

Փոխնախարարի խոսքով՝ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի համաձայն գործադիրը մինչեւ 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85.000 դրամ սահմանելու ուղղությամբ: Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները: Ռուբեն Սարգսյանը նաեւ նշել է, որ նախագծի ընդունման դեպքում ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կկազմի միջին աշխատավարձի մոտ 50%-ը, ինչը, ըստ նրա, բավական բարձր է եւ կարող է հակադարձ ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման վրա: Ուստի, Կառավարությունն առաջարկել է գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ օրենքի նախագիծն ունի լրամշակման կարիք: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ օրենքի նախագիծը պետք է ներկայացվեր փաթեթով, քանզի այն հակասում է մի շարք օրենքների:

Քվեարկության արդյունքում հանձնաժողովը բացասական եզրակացություն է  տվել նախագծին:

Հանձնաժողովը նաեւ հաստատել է ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության կազմակերպման 2022 թվականի տարեկան ժամանակացույցը:


07.02.2022
ԱԺ խորհուրդը նիստ է գումարել
Փետրվարի 7-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը: ԱԺ խորհուրդը քննարկել եւ հաստատել է Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 8-ին գումարվող հերթական ...

07.02.2022
Տեսչական մարմինների կողմից կարանտինի ընթացքում սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթները կպարզեցվեն
Փետրվարի 7-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը, առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյա...

07.02.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կրթության ոլորտի բարեփոխմանը միտված նախագծերին
ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 7-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որը հեղինակել է ԱԺ «Քաղաքացի...

07.02.2022
Կարեւորվել է Հայաստանի մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին
««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասինե համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը փետրվարի 7-ին քննարկվել է  ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում: Հա...

07.02.2022
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

07.02.2022
ԱԺ եվրոպական ինտեգրման ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ եվրոպական ինտեգրման ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

07.02.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

07.02.2022
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am