Տպել
04.02.2022
Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն գործնականում առաջացած խնդիրները
1 / 7

Կառավարության հեղինակած ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը փետրվարի 4-ին քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի ներկայացմամբ՝ առաջարկվել է սահմանել, որ կուսակցությունների, հիմնադրամների, ՊՈԱԿ-ների, հասարակական կազմակերպությունների կամ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի լուծարման դեպքերում, եթե գույքը չի ուղղվում կանոնադրությամբ սահմանված նպատակներին, ապա դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության:

Նշվել է, որ օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է գործնականում առաջացած խնդիրներով եւ առաջարկվել է կողմ քվեարկել:

Նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն: Առաջարկվել է այն ընդգրկել Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:


04.02.2022
Առաջարկվում է ընդլայնել ՀՀ դրոշի գործածման տարածքները
Փետրվարի 4-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կա...

04.02.2022
Կկանոնակարգվեն հարցման հիման վրա հարկային նպատակներով տեղեկատվության փոխանակման հետ կապված հարաբերությունները
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սող...

04.02.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ուղիղ հեռարձակումը:   ...