ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում առաջին ընթերցումով քննարկվել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ գործող օրենսդրական կարգավորումներով խնդիրներ են առաջանում կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից երթակարգավարական ծառայությունների մատուցման պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված:
Առաջարկվում է սահմանել «երթուղային թերթիկ» հասկացությունը, որի վրա երթուղու սպասարկման իրավունքը հատկացնող մարմնի լիազորած կազմակերպության կողմից կատարվող համապատասխան նշումը հնարավորություն կտա ապահովելու երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը:
Օրենքում սահմանվում է նաեւ «էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն» հասկացությունը, որի ներդրումը հնարավորություն կտա էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի միջոցով կազմակերպել փոխադրումների գործընթացը եւ իրականացնել վերահսկողությունը:
Օրենսդրական առաջարկն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովը կառաջարկի ԱԺ խորհրդին հարցի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում:
Առաջարկվում է հարկային եւ մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի քննության անցկացման գրավոր ընթացակարգ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատ...
Նախատեսվում է օրենքով կարգավորել կառուցապատողների կողմից բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման հնարավորությունը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից բխող առաջիկա տարի...
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Նախ...
Նախատեսվում է կարգավորել գազալցակայաններում եւ բենզալցակայաններում թերի լիցքավորումների հարցը
Փետրվարի 3-ի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին...
Տուգանման բալային համակարգը հանելու վերաբերյալ նախագիծը բացասական եզրակացություն է ստացել
ԱԺ պաշտպանության եւ անվտագության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արամ Վարդեւանյանի...
Հարկ վճարողներին հնարավորություն կտրվի ներկայացնել ստուգվող հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշել է...
Առաջարկվում է ընդլայնել զինծառայողի զոհվելու դեպքում հատուցում ստացող շահառուների ցանկը
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատո...
Ներկայացվել են 2020-ի ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների արդյունքները
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ի նիստում քննարկել եւ հաստատել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի խոսքով` հաշվետվությունն ընդգրկում է 2020 օրաց...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...