Տպել
26.01.2022
Քննարկում մասնագիտական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ
1 / 26

Հունվարի 26-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ԿԳՄՍ նախարարություն համագործակցությամբ եւ ԳՄՀԸ-ի (GIZ) օժանդակությամբ նախաձեռնել էր կլոր-սեղան քննարկում «Մասնագիտական կրթության ոլորտում  օրենսդրական բարեփոխումները՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելներն արդյունավետ գործարկելու եւ որակյալ մասնագետներ ապահովելու համատեքստում» թեմայով:

Մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարության եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների, ոլորտային կառույցների ներկայացուցիչներ, իսկ շուրջ 120 նախնական եւ միջնակարգ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ հետեւել են հեռավար ձեւաչափով:

Աշխատանքային քննարկման հասցեական թեմաներն էին արհեստագործական ուսումնարանների եւ քոլեջների ձեռնարկատիրական գործունեության թույլատրելի տեսակների կազմակերպման հնարավորությունները, խոչընդոտները, հարկման հիմնախնդիրները:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ընդգծելով, որ կրթության ոլորտը բարեփոխումների անհրաժեշտություն ունի, նշել է, որ նմանատիպ քննարկումների օգնությամբ փորձ է արվում արձանագրել հիմնական խնդիրները, որոնք խոչընդոտում են կառույցների տնտեսապես զարգանալը, գործատուների համար որակյալ մասնագետներ պատրաստելը: Իսկ օրակարգում քննարկվելիք թիրախային հարցերը, Սիսակ Գաբրիելյանի կարծիքով, թույլ կտան խոսել լուծումների, գործնական եղանակների մասին, որոնք դյուրին կդարձնեն աշխատանքի վրա հիմնված ուսուցման լայնածավալ կիրառությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ  Ժաննա Անդրեասյանը ՄԿՈՒ ոլորտում որակական ճեղքում ապահովելու եւ լավագույն լուծումներ գտնելու համար կարեւորել է տարբեր կառույցների ջանքերի համադրումը:

ԳՄՀԸ  «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը նշել է, որ ծրագրի շրջանակում 13 ուսհաստատություններում 12 մասնագիտությունների գծով ներդրվել է դուալ կրթություն: 2020 թվականին իրականացվել է մասնագիտական կրթության ոլորտի՝ հատկապես դուալ կրթությանն առնչվող օրենսդրական դաշտի համապարփակ վերլուծություն: Արդյունքում առաջարկվել է համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել՝ առավել արդյունավետ կազմակերպելու ԱՀՈՒ-ի իրականացումը:


26.01.2022
Հայաստանի Ազգային ժողովի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի  26-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է գործընկերոջը խորհրդարանի նախագահ ընտրվելու եւ ծննդյան օրվա առթիվ: Գործընկերները քննարկել են հայ-վրացական խորհ...

26.01.2022
Տեղի կունենա Էդուարդ Աղաջանյանի մամուլի ասուլիսը
Հունվարի 27-ին՝ ժամը 16:00-ին, ԱԺ 414 դահլիճում տեղի է ունենալու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի մամուլի ասուլիսը: ...

26.01.2022
Ռուբիկ Հակոբյանը ՀՌՀ անդամի թափուր տեղի համար հանել է իր թեկնածությունը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 26-ի արտահերթ նիստում շարունակել է քննարկել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության առաջադրած Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցը: Հանձն...

26.01.2022
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...