Տպել
25.01.2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի թեկնածության վերաբերյալ
1 / 2

Հանրապետության նախագահը hունվարի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Մամուլում հրաժարականից անմիջապես հետո քննարկումներ է ծավալվել ՀՀ նախագահի հավանական թեկնածուների վերաբերյալ: ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում, որը տեղի է ունեցել հունվարի 25-ին, լրագրողներին հետաքրքրել է  Էդմոն Մարուքյանի եւ Արամ Սարգսյանի թեկնածության վերաբերյալ խորհրդարանական իշխող ուժի կարծիքը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանն այս պահին ունի փաստացի նախագահ: «Նման իրավիճակում ժամանակավրեպ ենք համարում նոր թեկնածուի հարցը քննարկելը. օրենքը դիմումը հետ վերցնելու հնարավորություն է տալիս: Այժմ նախագահի պաշտոնը թափուր չէ, ուստի կքննարկվի նոր թեկնածուի հարցը, երբ այն թափուր լինի»,-ընդգծել է պատգամավորը:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ նախագահի՝ այլ երկրի քաղաքացի լինելուն վերաբերող հարցին, Վահագն Հովակիմյանը նշել է, որ դա իրավապահ մարմինների ուսումնասիրության հարց է:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...