Տպել
24.01.2022
Քրիստիննե Գրիգորյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպան
1 / 2

ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով գաղտնի քվեարկության արդյունքները, տեղեկացրել է, որ 68 կողմ ձայներով Քրիստիննե Գրիգորյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպան:

Հիշեցնենք, որ ՄԻՊ պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Սպառելով օրակարգը` Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: