Տպել
24.01.2022
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումի մասին
1 / 1

«Սահմանադրության 142-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետության Նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝

1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.

2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ:

Հանրապետության նախագահի հրաժարականին ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է ԱԺ հունվարի 24-ի նիստում:

Մանրամասները՝ տեսանյութում:


27.01.2023
Բուսական աշխարհին, կենդանական աշխարհին եւ բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող օրենքներում կամրագրվեն լիազորող նորմեր
««Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է գործող օրենքներում ամրագրել լիազորող նորմերը: Այս մ...

27.01.2023
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.01.2023
Այսօր մենք Լեռնային Ղարաբաղում ականատես ենք ծանր հումանիտար ճգնաժամի. Արմեն Գեւորգյան
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 26-ին ելույթ է ունեցել «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը (2022 թ. հունվար-դեկտեմբեր)» թեմայով քննարկման ժամանակ: «Տիկի՛ն նախագահող, Ադրբեջանի կառավարու...

27.01.2023
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կգումարեն
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունվարի 27-ին` ժամը 13:00-ին, 114 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 30-ին` ժամը 10:00-ին, 114 սրահում կգումա...