Տպել
21.01.2022
Խորհրդարանում հյուրընկալվել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը
1 / 6

ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը հունվարի 21-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կալին Վասիլեւ Անաստասովի հետ:

Ողջունելով դեսպանին` Անուշ Բեղլոյանը հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է խորհրդարանների բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը: Պատգամավորը խոսել է միջազգային տարբեր կառույցներում փոխգործակցության խորացման անհրաժեշտության մասին:

Բարեկամական խմբի ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանում առկա հետպատերազմյան իրավիճակը եւ մասնավորապես սահմանային իրադրությունը: Անուշ Բեղլոյանը խոսել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման անթույլատրելիության մասին, այս հարցում կարեւորել միջազգային հանրության եւ բարեկամ երկրների ընդգծված վերաբերմունքն ու գործուն քայլերը:

Բուլղարիայի դեսպանը նշել է, որ իրենք հետեւում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, եւ կիսում են իրավիճակի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը:

Կալին Վասիլեւ Անաստասովը խոսել է երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների եւ մշակութային ընդհանրությունների մասին: Դեսպանը երկկողմ կապերի ամրապնդման գործում կարեւորել է Բուլղարիայի հայ համայնքի դերակատարությունը: Հյուրի խոսքով` համայնքն ակտիվ մասնակցություն ունի երկրի քաղաքական- հասարակական կյանքում:

Համաձայնելով, որ մի շարք ոլորտներում կա չօգտագործված մեծ ներուժ, կողմերը պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկելու նաեւ այդ ուղղությամբ:

Նշվել է, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում կարեւոր է երկրների համագործակցության ակտիվացումը` տարածաշրջանում տրանսպորտային եւ այլ տնտեսական համագործակցության ծրագրեր իրականացնելու նպատակով:
 


21.01.2022
Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ
Հունվարի 21-ին ԱԺ հերթական նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ քվեարկության արդյունքում Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ: Նշենք, որ Հակոբ Հակոբյանի ու Արթուր Մանուկյանի թեկնածություններն առաջադրել է ՀՀ...

21.01.2022
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրվել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը
Հունվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովը քննարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրական տվյալներն ու անցած ուղին ներկայացրել է ԱԺ պետական-իրավա...

21.01.2022
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը
Հունվարի 21-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի եւ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությանը: Մտքեր են...

21.01.2022
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ կարեւորել դրանց շարունակական զարգացումը: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությու...

21.01.2022
Խորհրդարանը շարունակել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը
ՀՀ Ազգային ժողովը հունվարի 21-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, որից հետո շարունակել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը: Այդ պաշտոնում ընտրելու հ...